Պաշտպանում է Ադրբեջանին

16/05/2010

«Պաշտոնական Պրահան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում պաշտպանում է Բաքվի դիրքորոշումը»,- երեկ հայտարարել է Չեխիայի արտգործնախարար Յան Կոհոուտը ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ: «Մենք միշտ հղում ենք անում միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների, Հելսինկյան եզրափակիչ ակտի եւ նույնիսկ Մադրիդյան սկզբունքների վրա, որոնցում արտացոլված է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը»,- հավելել է Կոհոուտը: Միաժամանակ, «1news.az» պարբերականի փոխանցմամբ, Չեխիայի ԱԳ նախարարը հայտնել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին օժանդակելու` իր երկրի եւ Եվրամիության պատրաստակամությունը: