Միակ ուժը

16/05/2010

«Հոգնել եմ արդեն բացատրություններ տալուց, որովհետեւ նույն հարցը միշտ կրկնվում է»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը` անդրադառնալով արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ հարցին: Նա նշել է, որ սկզբում պետք է անցկացվեն արտահերթ նախագահական, այնուհետեւ` խորհրդարանական ընտրություններ:

«Մենք ներկայացրել ենք պահանջներ: Դրանց հիմքում ընկած է այն, որ եթե արտահերթ ընտրություններ Հայաստանում չլինեն, երկրում խորանալու է ճգնաժամը, սոցիալական իրավիճակը բերելու է մեծ լարվածության եւ առճակատման»,- ասել է նա: Զուրաբյանը նաեւ նշել է, որ Հայաստանն այսօր արտաքին ճնշումների է ենթարկվում: Մասնավորապես, ըստ նրա, ղարաբաղյան հարցում են ճնշումներ նկատվում: ՀԱԿ-ի վարած քաղաքականությունը Զուրաբյանը ճիշտ է համարում` նշելով. «ՀԱԿ-ը շարունակում է մնալ այն ուժը, որն իր հանրահավաքներին կարողանում է հավաքել տասնյակ-հազարավոր մարդկանց: Ոչ մի ուժ դա չի կարող անել: Իսկ դա նշանակում է, որ ժողովուրդը վստահում է ու հավատում է մեր ընտրած ռազմավարությանը»: