«Մենք հայտնվել ենք այնտեղ, որտեղ եւ պետք է հայտնվեինք: Պատահական ոչինչ չկա: Մենք խոսքի ազատության հետ կապված մեծ խնդիրներ ունենք»,- մեկնաբանելով «Freedom House»-ի` աշխարհում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ վերջին զեկույցը՝ երեկ ասել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Նրա խոսքով` տպագիր ԶԼՄ-ների եւ ինտերնետային հրատարակությունների մակարդակով քիչ թե շատ զգացվում է բազմակարծություն, բայց հեռուստատեսությունում …
կարդալ ավելին«Իհարկե, Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ սահմանը բացել, քանի որ նպատակ ունի ինտեգրվել բոլոր հարեւաններին: Բայց միայն հայ-թուրքական սահմանի բացումը բավարար չի լինի: Մենք ուզում ենք, որ բացվի նաեւ Հայաստան-Ադրբեջան սահմանը»,- երեկ Օքսֆորդի համալսարանում կազմակերպված «Փոփոխվող աշխարհում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը» խորագրով կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Նաեւ ընդգծել է, որ Անկարան ցանկանում …
կարդալ ավելինԱդրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիեւը երեկ հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ: «Թուրքիան պետք է փակի իր օդային տարածքը Հայաստանի հետ եւ պետք է դադարեցնի Վրաստանի տարածքով Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը: Բացի այդ, պետք է դադարեցվի Ադրբեջանում այն թուրքական կազմակերպությունների գործունեությունը, որոնք գործարար կապեր ունեն Հայաստանի հետ: Մենք պետք է լրջությամբ մոտենանք հարցին»,- հայտարարել է նա: Անդրադառնալով …
կարդալ ավելինԱրդեն 8 տարի է` մամուլի ազատության խնդիրներով զբաղվող հեղինակավոր միջազգային կազմակերպությունների զեկույցներում Հայաստանը հայտնվում է «ոչ ազատ» երկրների ցանկում: Պատճառը 2002 թվականին «Ա1+» հեռուստաընկերության եթերազրկումն էր, որից հետո Հայաստանի հեռուստատեսային լրատվական դաշտն ամբողջությամբ հայտնվեց իշխանությունների վերահսկողության տակ: Անցած տարիներին հեռարձակման լիցենզիա ստանալու համար «Ա1+»-ը մասնակցել է ավելի քան 10 մրցույթների եւ բնականաբար մերժվել է` եթերը …
կարդալ ավելինԶրպարտությունը եւ վիրավորանքը ապաքրեականացնող օրինագծերն այժմ քննարկվում են ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի անդամներից եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբում: Տեղեկություններ կան, որ պատգամավորների եւ հ/կ-ների ներկայացուցիչները, այնուամենայնիվ, որոշ հարցերում փոխհամաձայնության են հանգել: Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանի, Ռուբեն Գեւորգյանի եւ Հովհաննես Մարգարյանի հեղինակած օրինագծերով առաջարկվում էր զրպարտության եւ վիրավորանքի համար սահմանել նվազագույն …
կարդալ ավելին«Ես չէի հավատում, որ իմ երեխու գործը չի բացահայտվի, միշտ մտածում էի, որ իմ երեխու գործը մեր երկրի, էս պետության պատիվն է: Չէ՞ որ իմ տղան ցուցարար կամ պատահական անցորդ չէր: Իմ տղան պագոնի տակ ծառայող զինվոր էր, ու գնացել էր էս երկրի հանդեպ իր պարտքը կատարելու, ոչ թե ինչ-որ մեկի աթոռի համար զոհվելու: Իրենք …
կարդալ ավելինՔանի դեռ Թուրքիան ռազմական գործողություն չի սկսել Հայաստանի դեմ, PKK-ի (Քրդստանի բանվորական կուսակցություն) ահաբեկչական գործողությունները շարունակվելու են: Այս մասին հայտարարել է Թուրքիայի «Ազգայնական եւ պահպանողական» կուսակցության առաջնորդ Ահմեդ Ռեյիզ Յըլմազը` մեկնաբանելով վերջին օրերին հաճախակի դարձած թուրք-քրդական բախումներն ու թուրքական իշխանությունների` քրդական հարցի կարգավորման ուղղությամբ նախաձեռնությունը: «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ վարչապետի ամերիկյան այցից հետո ահաբեկության …
կարդալ ավելինՇաբաթ օրը Շիրակի մարզում ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է Հայաստանում քաղբանտարկյալների թեմային: Հարցին, թե ինչ է լինելու մարտի 1-ից հետո դատապարտված այն քաղաքացիների ճակատագիրը, ովքեր քաղբանտարկյալ են համարվում, Ա. Հովսեփյանը պատասխանել է, թե նրանք քաղբանտարկյալներ չեն. «Կա՛մ հայրենիքի դավաճաններ են, կա՛մ կավատներ: Նախ, ես համաձայն չեմ հարցադրման հետ, որ կա 14 քաղբանտարկյալ: Հայաստանում գոյություն չունեն …
կարդալ ավելինԿարնեգի Հիմնադրամի Եվրոպայի եւ Եվրասիայի ծրագրի ավագ հետազոտող Թոմաս դե Վաալի բացառիկ հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը – Ապրիլի 22-ին ՀՀ նախագահը հայտարարեց Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման գործընթացի փաստացի դադարեցման մասին մինչ այն պահը, երբ Անկարան կցուցադրի առաջ շարժվելու պատրաստակամություն եւ կվավերացնի 2009թ. ստորագրված արձանագրությունները: Արդյո՞ք դա նշանակում է գործընթացի ավարտ, թե՞ որոշ ժամանակ անց կարելի է …
կարդալ ավելինԱդրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Կովկասի Մահմեդականների վարչության նախագահ շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեին, լուր են տարածել, թե Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը ապրիլի 26-ին Բաքու կատարած այցի շրջանակներում գիշերով այցելել է նաեւ Բաքվի «Շահիդների պուրակ», որտեղ թաղված են Ղարաբաղի պատերազմում զոհված ադրբեջանցիները: Երեկ այս կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ, որով հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների …
կարդալ ավելինՌուսաստանը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը, համանախագահների կազմում Թուրքիայի ընդգրկման վերաբերյալ պաշտոնական առաջարկ Ադրբեջանից չի ստացել: Այս մասին երեկ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: «Ամեն դեպքում, այդ հարցը գործնական հարթություն տեղափոխելու համար անհրաժեշտ է, առնվազն, ԼՂՀ հակամարտության բոլոր կողմերի համաձայնությունը: Հաշվի առնելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունների վավերացման գործընթացն առկախված …
կարդալ ավելինՀՅԴ նախկին անդամ Ռուբեն Հակոբյանի եւ սոցապ նախկին փոխնախարար Կարինե Հակոբյանի անդամագրվելը «Ժառանգությանը» չի իրականացվել ֆինանսական գայթակղության կամ այլ միջոցների միջոցով: Այս մասին երեկ հայտարարել է կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը` տեղեկացնելով, որ առաջիկայում եւս շարունակվելու է «հանրահայտ» նոր մարդկանց անդամագրումը կուսակցությանը: Իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը` անդրադառնալով իր նախկին կուսակցին` Ռուբեն Հակոբյանին, …
կարդալ ավելինԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացում ԵՄ-ից հրաշքների սպասել պետք չէ: Այս մասին երեկ հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: ԵԽ չեխ պատգամավոր Ժարոմիր Կոհլիչեքին նշել է, թե` շահարկելով ԼՂՀ հիմնախնդիրը, Թուրքիան փորձում է լռեցնել 1915թ. տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների մասին բարձրաձայնողներին: «Մենք` որպես Եվրամիություն, ի՞նչ կարող ենք անել այդ հարցում: Կարո՞ղ ենք հավաքական ջանքերով …
կարդալ ավելինԵրեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Համահայկական երիտասարդական կենտրոն» հիմնադրամի շենքի բացման արարողությանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, նա շրջել է մասնաշենքում, ծանոթացել շենքային պայմաններին ու տեխնիկական հնարավորություններին: Այնուհետեւ տեղի է ունեցել վարչապետի հանդիպումը տարբեր բուհերի տնտեսագիտական ֆակուլտետների ուսանողների հետ: Ամենաուշագրավն այն է, սակայն, որ այս տարի պետական բյուջեից այդ կենտրոնի ծրագրերի իրականացման համար տրամադրվելու է 35 …
կարդալ ավելինԽորհրդարանական հաջորդ ընտրություններին ՀՀԿ-ն մեծամասնություն չի կազմի: Երեկ նման կանխատեսումով է հանդես եկել ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը: «Եթե նախկինում փող բաժանողների դաշտում կային 1-2 կուսակցություններ, այսօր, բացի մեզանից, 99 տոկոսն այդ դաշտում են` զրկվելով հեղինակությունից»,- ասել է նա: Ըստ Կարապետիչի` հաջորդ ընտրություններին մասնակցելու է 8-9 կուսակցություն, հետեւաբար ՀՀԿ-ի` մեծամասնություն կազմելու սպասելիքները չեն իրականանա: «Մեր երկրում …
կարդալ ավելինԵրեկ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը պաշտոնապես ներողություն է խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնց իր հայտարարությամբ ապատեղեկատվություն է տվել` պնդելով, թե Չարենցավանի ոստիկանությունում մահացած Վահան Խալաֆյանին ոչ ոք ծեծի չի ենթարկել: Ոստիկանապետի մամուլի քարտուղար Սայաթ Շիրինյանն ասել է, թե պարզաբանելով իր այդ հայտարարությունը, Ա. Սարգսյանը հայտարարել է, թե իրեն Կոտայքի մարզի ոստիկանության աշխատակիցները զեկուցել են, որ …
կարդալ ավելինԻ պատասխան հարցին, թե Պետեկամուտների կոմիտեի հասցեին հնչող քննադատությունն արդյո՞ք նշանակում է, որ իշխող քաղաքական ուժը քննարկում է կոմիտեի ղեկավարությունում փոփոխություններ իրականացնելու հարցը, ԱԺ Ֆինանսատնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը պատասխանել է. «Ո՛չ, իհարկե ոչ»: Իսկ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ ասել է. «Հարկային մարմնից զատ, կառավարությունը պետք է ինքնաքննադատությամբ առաջին հերթին հանդես գա, …
կարդալ ավելինՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ներողություն է խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնց իր հայտարարությամբ ապատեղեկատվություն է տվել` պնդելով, թե Չարենցավանի ոստիկանությունում մահացած Վահան Խալաֆյանին ոչ ոք ծեծի չի ենթարկել: Ոստիկանապետի վերոհիշյալ պնդումներից հետո Հատուկ քննչական ծառայությունը ձեռք բերված ապացույցներով պարզել է, որ 24-ամյա երիտասարդը բռնությունների է ենթարկվել Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետի կողմից, ով հինգշաբթի …
կարդալ ավելին«Ժառանգություն» կուսակցության արտահերթ համագումարը տեղի կունենա առաջիկա ամիսների ընթացքում, որի նպատակը կուսակցության գործունեությանը գնահատական տալն ու քաղաքական ուղեգծի ճշգրտումն է: «Նպատակը նաեւ կուսակցության նոր ղեկավար մարմինների ձեւավորումն է, եւ հենց սա է, որ յուրահատուկ է դարձնում այս համագումարը»,- ասել է Ստյոպա Սաֆարյանը:
կարդալ ավելինԵրեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Շանհայ Էքսպո 2010» միջազգային ցուցահանդեսի Հայաստանի տաղավարի բացման հանդիսավոր արարողությունը: Այնուհետեւ Ս. Սարգսյանը շրջել է «Շանհայ Էքսպո 2010»-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Չինաստանի տաղավարներով:
կարդալ ավելին