Փոքրամասնությո՞ւն են կազմելու

01/05/2010

Խորհրդարանական հաջորդ ընտրություններին ՀՀԿ-ն մեծամասնություն չի կազմի: Երեկ նման կանխատեսումով է հանդես եկել ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը: «Եթե նախկինում փող բաժանողների դաշտում կային 1-2 կուսակցություններ, այսօր, բացի մեզանից, 99 տոկոսն այդ դաշտում են` զրկվելով հեղինակությունից»,- ասել է նա: Ըստ Կարապետիչի` հաջորդ ընտրություններին մասնակցելու է 8-9 կուսակցություն, հետեւաբար ՀՀԿ-ի` մեծամասնություն կազմելու սպասելիքները չեն իրականանա: «Մեր երկրում մարդիկ ելնելով իրենց ղեկավարի խնդրանքից` տալիս են իրենց ձայնը` չհասկանալով, որ դա իրենց ապագան է: Կուսակցությունները հեղինակություններին իրարից փախցնում են, ընդգրկում գործընթացում եւ ժողովրդի ձայները հավաքում»,- ասել է նա` անդրադառնալով Ընտրական օրենսգրքին: