քաղաքականություն

«Հայկական կողմն արեց այն, ինչն ամենացանկալին էր Թուրքիայի համար»

27.04.2010

Հենց սկզբից էլ պարզ էր, որ հնարավոր չէր երկար ձգել այս` ցանկալին իրականության տեղ ներկայացնելու գործընթացը, եւ իշխանությունները ստիպված էին լինելու ընդունել իրականությունը: Ինձ զարմացնում է երկու այլ բան: Նախ` իշխանություններն այսօր բաց տեքստով ասում են, որ մեկ տարի շարունակ իրենք հետեւել են, թե ինչպես է Թուրքիան իրենց առաջ նախապայմաններ դնում, ինչպես է շահարկում գործընթացն …

կարդալ ավելին

Եվ այդ տարօրինակ արտահայտությունը՝ «Մեծ եղեռն»

27.04.2010

Արդեն երկու տարի է` ապրիլ ամսին, համայն աշխարհի հայերը ԱՄՆ նախագահ Օբամայի վրա են հառում իրենց խոշոր եւ ակնկալիքներով լի աչքերը: Նախապես բոլորն էլ գիտեն, թե հատկապես ո՛ր բառը չի հնչելու ապրիլքսանչորսյան ուղերձում, բայց սպասում են հատկապես ա՛յդ բառին: Արդեն երկու տարի է` Ապրիլի 24-ի նրա ուղերձից հետո հայոց լեզվին չտիրապետող մարդիկ (իսկ այդպիսիք աշխարհում, …

կարդալ ավելին

Կամ, կամ

24.04.2010

«Ես ասեմ, որ մենք գտնվում ենք արտահերթ իրավիճակում, եւ այստեղ արդեն երկրորդական է, թե ով է պահանջում արտահերթ ընտրություն, կամ ով չի պահանջում: Հայաստանը` մեր հանրապետությունը, մեր ժողովուրդը, գտնվում է արտահերթ իրավիճակում, եւ այդ արտահերթության վիճակը մենք կարող ենք հաղթահարել առաջիկա ամիսների ընթացքում` կամ նոր ընտրություններով, կամ էլ` շրջադարձային, համակարգային, բեկումնային նոր փոփոխություններով»,- երեկ հայտարարել …

կարդալ ավելին

Մեկ րոպե լռությամբ՝ մեկ տարվա աղմոիկից հետո

24.04.2010

Ուղիղ մեկ տարի առաջ պաշտոնապես մեկնարկեց հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտությունը», որի տապալման մասին նույնքան պաշտոնապես հայտարարվեց նախօրեին: Եվ այսօր Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը Հայաստանում նշվում է այնպես, ինչպես նախորդ տարիներին: Միակ տարբերությունը, թերեւս, այն է, որ ՀՅԴ-ի երիտասարդները, բացի Թուրքիայի դրոշից, երեկ այրել են նաեւ Աբդուլլահ Գյուլի ու Էրդողանի լուսանկարները: Խնդիրը տվյալ դեպքում ոչ թե ֆուտբոլային …

կարդալ ավելին

ՍԴ-ն մերժեց

24.04.2010

ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ անփոփոխ է թողել ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին թիվ 10 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հունվարի 14-ի որոշումը: Հիշեցնենք, որ ՍԴ հայց էր ներկայացրել թեկնածու Նիկոլ Փաշինյանը, որով նա պահանջում էր անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները: ՍԴ-ի որոշման հրապարակման պահին երեկ ներկա են եղել միայն պատասխանող կողմի` ԸԸՀ-ի ներկայացուցիչները, քանի որ ՍԴ-ն այդպես …

կարդալ ավելին

Ուսումնասիրում են

24.04.2010

Ռուս դիվանագետներն ուսումնասիրում են Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կազմում ընդգրկելու պաշտոնական Բաքվի առաջարկը: Ուսումնասիրվում է նաեւ Իրանի առաջարկը` միջնորդի դեր ստանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Այս մասին երեկ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: «Մենք ակտիվորեն ներգրավված ենք այդ խնդրի շուրջ քննարկումներին: Վերջին շրջանում որոշ առաջարկներ են եղել: Մենք …

կարդալ ավելին

Չենք ուրանալու

24.04.2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ուղերձ է հղել ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, որտեղ ասված է. «Այսօր ապրիլի 24-ն է։ 95 տարի առաջ այս օրը պետականորեն մշակված ծրագրով սանձազերծվեց մի ոճրագործություն, որն իր ծավալով, հրեշավորությամբ ու հետեւանքների ծանրությամբ նախադեպը չուներ ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ համաշխարհային պատմության մեջ։ Հայերին բնաջնջելու ծրագիրն իրականացրեց Օսմանյան կայսրության պետական …

կարդալ ավելին

ՀԱԿ-ը բողոքարկել է

24.04.2010

Հայ Ազգային կոնգրեսը երեկ բողոքարկել է գազի սակագնի բարձրացման հայցը գրավոր ընթացակարգով քննելու դատարանի որոշումը: Փաստաբան Վահե Հովսեփյանի հավաստմամբ` առաջիկա շաբաթվա ընթացքում պարզ կդառնա բողոքարկման արդյունքը: Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին դատարան ներկայացված հայցադիմումի տակ ստորագրել են ՀՀ 7230 քաղաքացիներ, ովքեր պահանջում են չեղյալ համարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` գազի սակագնի բարձրացման որոշումը:

կարդալ ավելին

Համաձայնեցված ողջույններ

24.04.2010

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրները` Ամերիկան, Ֆրանսիան ու Ռուսաստանը երեկ արձագանքել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նախօրեին հղած հայ-թուրքական արձանագրությունների կասեցման մասին ուղերձին: Ընդ որում, այդ երեք երկրների համար էլ անակնկալ չի եղել ՀՀ նախագահի այդ քայլը: Հասկանալի է, որ Վաշինգտոն եւ Մոսկվա կատարած այցերի ընթացքում Ս.Սարգսյանն այդ հարցը քննարկել կամ համաձայնեցրել է …

կարդալ ավելին

Մեկ տարի անց

24.04.2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղիղ մեկ տարի առաջ նախաձեռնած ֆուտբոլային դիվանագիտությունն ավարտվեց` շահագրգիռ կողմերի ու տերությունների ուշադրությունը կենտրոնացնելով Հայաստանի վրա: Անկախ այն հարցից, թե հայ-թուրքական արձանագրությունների կասեցումը դրակա՞ն, թե՞ բացասական քայլ էր Հայաստանի կողմից, այնուամենայնիվ, ՀՀ իշխանությունների այս մեկ տարվա վարած քաղաքականությունը չի կարող անհետեւանք ու անարդյունք մնալ: Դժվար է, իհարկե, այսօր ասել` ինչպիսին կլինեն …

կարդալ ավելին

Պահանջում են հետ վերցնել ստորագրությունը

24.04.2010

Հայ-թուրքական արձանագրությունների կասեցումը չի գոհացնում Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերին: Խոսքը «Ոչ»-ի շարժման 14 քաղաքական կուսակցությունների ու կազմակերպությունների մասին է: ՀՀ նախագահի այս քայլը նրանք համարում են կիսատ եւ պահանջում են ոչ թե կասեցնել նախորդ տարի Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացման ընթացակարգը, այլ ետ կանչել հայկական կողմի ստորագրություններն ընդհանրապես: Նախօրեին նրանք հանդես էին եկել նման պահանջով: «Հակառակ …

կարդալ ավելին

Ներքին շուկայի համար էր

24.04.2010

ՀՀ նախկին նախագահի նախկին գլխավոր խորհրդական, արտաքին գործերի նախարարի նախկին առաջին տեղակալ Ժիրայր Լիպարիտյանի կարծիքով` Սերժ Սարգսյանի հինգշաբթի օրվա հայտարարությունը առավելապես ներքին սպառման համար նախատեսված քայլ էր: «Գործնականում Հայաստանը արդեն իսկ արձանագրությունների վավերացման գործընթացը Ազգային ժողովում կասեցրել էր: Նորություն չկա` Հայաստանը դուրս չի գալիս այս գործընթացից, նախագահն իր ստորագրությունը պահում է, ասում է, որ խորհրդակցությունները …

կարդալ ավելին

Պատշաճ կերպով

24.04.2010

Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 օրինագծի հեղինակ ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը երեկ նամակ է հղել նախագահ Բարաք Օբամային` կոչ անելով պատշաճ կերպով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ընդգծելով, որ Օբաման 2009թ. ապրիլքսանչորսյան ուղերձում դա չի արել «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հնարավոր հաշտեցման պատճառով», Ա. Շիֆը, Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ, իր նամակում հավելում է, որ «դա հաշտեցման …

կարդալ ավելին

Հնարավոր չէ

24.04.2010

«Այսօր ՀՀ-ում չկա այնպիսի վտանգ, իրավիճակ, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա: Նա շատ հզոր է իր թիմով, իր լեգիտիմությամբ, եւ նրա իրականացրած աշխատանքների արդյունքում ՀՀ միջազգային վարկը բարձրացել է: Սերժ Սարգսյանից ավելի լավ որեւէ մեկը չի պատկերացնում առկա խնդիրները եւ դրանց լուծումը»: Երեկ այս մասին հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին, …

կարդալ ավելին

ԱՄՆ-ը չի ճանաչում

22.04.2010

ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղի հարցում կողմնակալ գործելաոճ չի դրսեւորում: Այս մասին «Ամերիկայի ձայն» ռ/կ-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակի տեղակալ Մարկ Թոները` արձագանքելով Բաքվի հնչեցրած այն մեղադրանքին, թե ԱՄՆ-ը ղարաբաղյան հիմնախնդրում միակողմանի դիրք է գրավել հօգուտ Հայաստանի: «ԱՄՆ-y ամենաբարձր մակարդակով աջակցում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղիներ փնտրող Մինսկի խմբի գործունեությանը»,- …

կարդալ ավելին

Առանց ելույթների

22.04.2010

Ապրիլի 24-ին Հայ Ազգային կոնգրեսը, ինչպես հայտնի է` երթ է կազմակերպելու` նվիրված 1915թ. Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը երեկ տեղեկացրել է, որ երթի ընթացքում ելույթներ չեն հնչելու:

կարդալ ավելին

Հայաստանը հետ է կանչում ստորագրությունը

22.04.2010

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է կոալիցիայի, ապա՝ Անվտանգության խորհրդի նիստ, որոնց ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, տեղեկություններ է տրամադրել Վաշինգտոն եւ Մոսկվա կատարած այցերի վերաբերյալ: Ըստ նույն հաղորդագրության, ԱԽ անդամները քննարկել են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Երեկ պաշտոնապես հայտարարվել է նաեւ, որ այսօր Սերժ Սարգսյանը ուղերձով դիմելու է ժողովրդին …

կարդալ ավելին

Այսօր կորոշվի

22.04.2010

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն երեկ Բաքվում հայտարարել է, որ Ադրբեջան կատարած այցի նպատակներից մեկն էր` «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ բանակցություններում վերադարձնել ԼՂ հիմնախնդրի շուրջ բաց թողնված հնարավորությունները»: Նա ընդգծել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման ամսաթիվը, ինչպես նաեւ հետագա քայլերը պարզ կդառնան համանախագահների ողջ …

կարդալ ավելին

Մեդվեդեւը գալո՞ւ է Հայաստան

22.04.2010

Առաջիկայում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այցելելու է Հայաստան: Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների ապրիլի 20-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը Մեդվեդեւն ու Սերժ Սարգսյանը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը բոլոր մակարդակներում, այդ թվում` Ռուսաստանի նախագահի` Հայաստան կատարելիք առաջիկա այցի շրջանակում:

կարդալ ավելին

«Ոստիկանությունը պիտի պատասխանատվություն կրի»

22.04.2010

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե Ոստիկանությունն, ամեն դեպքում, պետք է պատասխանատվություն կրի ապրիլի 13-ին Չարենցավանի բաժնում 24-ամյա Վահան Խալաֆյանի մահվան համար: Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին գողության կասկածանքով Չարենցավանի ոստիկանության բաժին բերված Վահան Խալաֆյանը մահացել էր: Ոստիկանության պնդմամբ, նա Ոստիկանության բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքում ինքնասպան էր եղել: Մինչդեռ մահացած երիտասարդի հարազատները …

կարդալ ավելին