Առաջիկայում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այցելելու է Հայաստան: Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների ապրիլի 20-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը Մեդվեդեւն ու Սերժ Սարգսյանը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը բոլոր մակարդակներում, այդ թվում` Ռուսաստանի նախագահի` Հայաստան կատարելիք առաջիկա այցի շրջանակում: