«Այսօր ՀՀ-ում չկա այնպիսի վտանգ, իրավիճակ, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա: Նա շատ հզոր է իր թիմով, իր լեգիտիմությամբ, եւ նրա իրականացրած աշխատանքների արդյունքում ՀՀ միջազգային վարկը բարձրացել է: Սերժ Սարգսյանից ավելի լավ որեւէ մեկը չի պատկերացնում առկա խնդիրները եւ դրանց լուծումը»: Երեկ այս մասին հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին, թե` հնարավո՞ր է` հանուն ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի շահերի՝ Սերժ Սարգսյանը հրաժարական տա: