ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 20-ին կարճատեւ աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա: Նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ` Մոսկվայում Ս. Սարգսյանը հանդիպելու է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ:
կարդալ ավելինԵրեկ ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների վավերացման դեմ համախմբված ուժերի հերթական հավաքը: ՀՅԴ ԳՄ լրատվական ծառայության փոխանցմամբ` հավաքի ընթացքում քննարկվել է առկա իրավիճակը, համաձայնություններ են ձեռք բերվել հետագա համատեղ գործողությունների վերաբերյալ: Ըստ այդմ` որոշվել է ապրիլի 22-ին հրավիրել ընդլայնված հավաք` այդ նպատակի շուրջ համախմբված ուժերի մասնակցությամբ: Որոշվել է, որ հավաքը հանդես …
կարդալ ավելինԹուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն վաշինգտոնյան այցի շրջանակում երկրորդ անգամ է հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ` հանդիպմանը հաջորդած ասուլիսին Դավութօղլուն հայտարարել է, որ Քլինթոնի հետ քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, Իրանին եւ Կովկասին առնչվող հարցեր: «Մենք վճռական ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակելու հարցում եւ մեր վճռականության մասին տեղեկացրել ենք …
կարդալ ավելին2008թ. մարտի 1-ի զոհերի հարազատները երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վիճարկում էին ՀՀ գլխավոր դատախազի եւ Հատուկ քննչական ծառայության անգործությունը: Հիշեցնենք, որ վերջինիս անգործությունը վերացնելու պահանջով նրանք նախ դիմել էին ՀՀ գլխավոր Դատախազությանը: Սակայն Դատախազությունը մերժել էր նրանց դիմումը` այն համարելով անհիմն: Զոհերի հարազատների խոսքերով, մարտիմեկյան ողբերգական դեպքերից անցել է արդեն …
կարդալ ավելինԱպրիլի 13-ին լրանում էր այն ժամկետը, երբ ՀՀ Վարչական դատարանը պետք է որոշում ընդուներ 7230 քաղաքացիների կողմից` գազի սակագնի բարձրացման դեմ հայցը ընդունելու կամ մերժելու վերաբերյալ: Սակայն, խախտելով օրենքով սահմանված 7-օրյա ժամկետը, դատարանը միայն ապրիլի 15-ին է տեղեկացրել, որ հայցն ընդունվում է վարույթ` մասնակի, բացի այդ, այն քննարկվելու է գրավոր ընթացակարգով: Այս որոշումը զայրացրել է …
կարդալ ավելին«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բարձր է գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վաշինգտոնյան ուղեւորությունը, հանդիպումները եւ հատկապես ճառը, որն արտասանվել է Վուդրո Վիլսոնի շիրիմի մոտ` համարելով դրանք վերջին ամիսներին Հայաստանի քաղաքական դաշտում ծավալված գործընթացների ամփոփում, որը հիմնականում արտահայտում է հայաստանյան քաղաքական ուժերի դիրքորոշումները հայ-թուրքական երկխոսության զարգացման հեռանկարի վերաբերյալ: Երեկ այս մասին հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար …
կարդալ ավելին«Հայ-թուրքական գործընթացի արդյունքների վերաբերյալ շատ դժվար է կանխատեսումներ անել, բայց ինքը` գործընթացը, մեկ արդյունք տվել է: Նորմալացումը կա, կարգավորման գործընթացը սկսվել է. մի բան, որը շատ տարիներ առաջ թվում էր անհնար»,- Tert.am-ին ասել է ռուս քաղաքագետ, Կովկասի հարցերով հայտնի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը: Ըստ նրա` հայ-թուրքական արձանագրությունները ոչ թե ուղղակի դեկլարացիաներ են, այլ իրավական պարտավորություններ ենթադրող …
կարդալ ավելինՎաշինգտոնում անցկացվող Գլոբալ միջուկային անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի օրը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հեռանկարները: ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հորդորը` շարունակելու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացը: Սերժ Սարգսյանն ու …
կարդալ ավելին«Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն APA գործակալությանը նման հարցազրույց չի տվել եւ ադրբեջանական ԶԼՄ-ի կողմից իրեն վերագրվող հայտարարությունները չի արել»,- երեկ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակը: Հիշեցնենք, որ ըստ APA-ի, Դավութօղլուն ասել էր, թե Թուրքիայի համար անընդունելի է Հարավային Կովկասում առկա հիմնախնդիրների լուծման գործընթացից Ադրբեջանին հեռացնելը, եւ վստահեցրել, որ ԼՂՀ հակամարտության թեման կարեւոր տեղ է …
կարդալ ավելինՎիրավորանքը եւ զրպարտությունը ապաքրեականացնող` «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կոալիցիայի ներկայացրած օրինագիծը առաջին ընթերցումից հետո ենթարկվել է լրամշակման: Այս մասին երեկ մեր թղթակցին ասել է օրինագծի հեղինակներից մեկը` ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը: Անցած շաբաթ այս օրինագծի համար գլխադասային` ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը լսումներ էր կազմակերպել քննարկվող նախագծի վերաբերյալ: Եվ …
կարդալ ավելին«Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի բացումը այդ երկու պետությունների գործն է: Որեւէ մեկը չպետք է միջամտի այդ գործընթացին»,- երեկ նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նա ասել է նաեւ, թե միջազգային հանրության` հայ-թուրքական սահմանի բացմանն ուղղված ջանքերը միայն մեկ նպատակ ունեն` «Հայաստանին հանգիստ շունչ քաշելու հնարավորություն տալ»: Ալիեւի այս հայտարարությունն, ըստ էության, սենսացիոն է …
կարդալ ավելին«Ես իմ տեղը տեսնում եմ Սերժ Սարգսյանի քաղաքական թիմում. ինչի՞ մասին է խոսքը: Ես նրա կողմից եմ նշանակվել ՀՀ ոստիկանապետ: Այլընտրանք նույնիսկ մտքի ծայրով անցկացնել չեմ կարող: Նշանակվել եմ, կծառայեմ, իմ պարտքը կկատարեմ պետության, ժողովրդի հանդեպ, նույն կերպ էլ պատվով, հարգանքով կգնամ հանգստի»,- երեկ ասել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Նաեւ վստահեցրել է, թե ուրիշ …
կարդալ ավելին«Ակնհայտ է, որ ՀՀ նախագահի վաշինգտոնյան հանդիպումները բեկում չարձանագրեցին հայ-թուրքական հարաբերությունների մեջ»,- Վաշինգտոնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպման արդյունքներին անդրադառնալով՝ մեզ հետ զրույցում ասաց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Նա նշեց, որ չնայած այն հանգամանքին, որ հանդիպումների մանրամասների վերաբերյալ առանձնապես տեղեկատվություն չի տրվում, սակայն, ակնհայտ է` երկու երկրների հարաբերությունների կարգավորման …
կարդալ ավելին2008թ. նախագահական ընտրություններից եւ Հանրային խորհրդի նախագահ դառնալուց հետո գրեթե անհնար է դարձել զրուցել ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի հետ: Վերջինս երեկ իր կուսակցության նախկին անդամ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ միասին ներկա էր Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 10-րդ համագումարին, եւ մեզ մեծ դժվարությամբ հաջողվեց մի քանի հարց ուղղել նրան: «Ես աշխատում եմ չհանդիպել թղթակիցներին, առիթից …
կարդալ ավելինԸստ Է. Նալբանդյանի` հանդիպումները կարեւոր էին թե՛ երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման, թե՛ երկու կողմերին հուզող տարածաշրջանային եւ միջազգային հարցերի քննարկման առումով: «Շատ կառուցողական երկխոսություն է շարունակվում ԱՄՆ-ի եւ ՀՀ-ի միջեւ. դա հնարավորություն տվեց քննարկել հայ-թուրքական հարաբերությունների հետ առնչվող հարցեր, Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացը»,- ասել է նա: Հարցին, թե ի՞նչ փուլում է հայ-թուրքական կարգավորման գործընթացը, Է. …
կարդալ ավելինԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը դատապարտել է Թուրքիայի աջակցության խմբի անդամ այն կոնգրեսականներին, ովքեր ջանքեր են գործադրում Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը ԱՄՆ Կոնգրեսում արգելափակելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Արձագանքելով Թուրքիայի աջակցության խմբի անդամների նամակին, որտեղ թուրքամետ կոնգրեսականները Նենսի Փելոսիին հորդորում են թույլ չտալ, որ ցեղասպանության բանաձեւը …
կարդալ ավելինԱՄՆ-ի հետեւողական պարտադրանքը Թուրքիային` բացել Հայաստանի հետ սահմանը եւ կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները, հիշեցնում է խորհրդային տարիների վերոնշյալ կարգախոսը: Թուրքիան ակնհայտորեն չի ցանկանում եւ պատրաստ չէ Հայաստանի հետ թեկուզ առերես բարեկամության: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի քաղցր ժպիտը, նրա տիկնոջ ձեռքով պատրաստված խորտիկները` նախատեսված հատուկ ՀՀ նախագահի համար, արդեն չեն համոզում: Հայաստանի հետ շփվելու դժկամությունն ակնհայտ …
կարդալ ավելին«Մինչ օրս Միացյալ Նահանգների որեւէ նախագահ «ցեղասպանություն» բառը չի արտասանել, եւ, կարծում եմ, Բարաք Օբաման էլ չի արտասանի»,- CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: «Ես դա եմ ակնկալում»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ասել է Էրդողանը` պատասխանելով CNN-ի հայտնի լրագրող Քրիշյան Ամանփուրի այն հարցին, թե արդյո՞ք Թուրքիան հավաստիացումներ է ստացել այն մասին, որ Բարաք …
կարդալ ավելինԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունների իրականացման մշտադիտարկման շրջանակում երեկ հրավիրել էր այլ` Ֆինանսաբյուջետային եւ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների հետ համատեղ առաջին նիստը: Մինչ այժմ Պետաիրավականն այդ շրջանակում սահմանափակվում էր ինքնուրույն նիստերով: Սամվել Նիկոյանի ղեկավարած հանձնաժողովի եզրակացության մեջ նշված առաջարկությունները տարաբնույթ էին, եւ 3 ամիս հետո պարզ դարձավ, որ …
կարդալ ավելին«Հայաստանն ընդհանրապես այս ձեւով չպետք է մտներ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ, իսկ մտնելուց հետո էլ պետք է շուտ դուրս գար գործընթացից»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Հրայր Կարապետյանը: Նա ասել է, թե Թուրքիայում ապրող հարյուր հազար հայերին երկրից վտարելու Էրդողանի հայտարարությունը լավ առիթ էր հայ-թուրքական գործընթացից դուրս գալու համար, բայց Հայաստանը …
կարդալ ավելին