«Ես իմ տեղը տեսնում եմ Սերժ Սարգսյանի քաղաքական թիմում. ինչի՞ մասին է խոսքը: Ես նրա կողմից եմ նշանակվել ՀՀ ոստիկանապետ: Այլընտրանք նույնիսկ մտքի ծայրով անցկացնել չեմ կարող: Նշանակվել եմ, կծառայեմ, իմ պարտքը կկատարեմ պետության, ժողովրդի հանդեպ, նույն կերպ էլ պատվով, հարգանքով կգնամ հանգստի»,- երեկ ասել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Նաեւ վստահեցրել է, թե ուրիշ թիմում հայտնվելու տրամադրություն չունի: «Ծառայել, հետո նորից փոխել դեմքերս, գույներս, հետո նորից ծառայել մեկ ուրիշին, կամ ասել` կներեք, այս պահին ես ճիշտ չէի հասկացել, կամ գիշերային մի հանդիպման ժամանակ ինչ-որ մեկին մի բան փսփսալ, դա ես բոլորիդ ներկայությամբ բացառում եմ: Ես համարում եմ, որ նշանակվել եմ իմ աշխատանքի արդյունքում, պատվով էլ կաշխատեմ ու կգնամ թոշակի»: