քաղաքականություն

Տուգանել են

03.04.2010

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը երեկ վճիռ է կայացրել, որ ՀԱԿ երիտասարդներին ծեծելու մեջ մեղադրվող Դավիթ Սիմոնյանը պետք է տուգանվի 150.000 դրամով: Խոսքը դեկտեմբերի 27-ին` թիվ 10 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի քարոզչանյութերը բաժանող 5 երիտասարդներին ծեծի ենթարկողի մասին է: Երեկ մեղադրյալը դատարանում ընդունել էր իր մեղքը: Գործով մյուս մեղադրյալի` …

կարդալ ավելին

Հանձնակատարը գալիս է

03.04.2010

Ապրիլի 6-ին Հայաստան է ժամանելու Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսված է պատվիրակության հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նալբանդյանի եւ Շտեֆան Ֆյուլեի հանդիպմանը հաջորդելու է վերջիններիս համատեղ ասուլիսը: ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` ակնկալվում է, որ չեխ …

կարդալ ավելին

Սատարելու են

03.04.2010

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի գնահատմամբ` հնարավոր արտահերթ ընտրությունների վերաբերյալ ՀԱԿ հայտարարությունները «սին երազներ» են: Սահակյանը ՀԱԿ-ին խորհուրդ է տվել չկրկնել նախկին մոտեցումները: «Գոնե մասնակցեն խորհրդարանական ընտրություններին: Իսկ արտահերթ ընտրությունն անհեթեթ է առանց քաղաքական վերլուծությունների, ինչը չկա նրանց մոտ»,- ասել է նա: Ի դեպ, Գ. Սահակյանը նաեւ հայտարարել է, թե 2013թ. նախագահական ընտրություններին ՀՀ …

կարդալ ավելին

Ինչի է հակված ՀԱԿ-ը

03.04.2010

Ապրիլի 6-ին Մատենադարանի հրապարակում տեղի է ունենալու Հայ Ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը, որին հաջորդելու է երթ: Երեւանի քաղաքապետարանն արտոնել է եւ՛ հանրահավաքը, եւ՛ երթը, թեեւ ՀԱԿ-ը հայտարարել էր, որ դրանք կայանալու էին անկախ քաղաքապետարանի որոշումից: ՀԱԿ-ի առաջիկա հանրահավաքը հետաքրքիր է առաջին հերթին այն առումով, որ այն առաջինն է նախորդ` մարտի 1-ի հանրահավաքից հետո, որի ընթացքում …

կարդալ ավելին

Անտեղի ու վտանգավոր

03.04.2010

Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչությունը երեկ տարածել է հայտարարություն, որում նշվում է, որ ԼՂՀ անվտանգության երաշխիքների բացակայության եւ Ադրբեջանի կողմից ամեն օր հնչող ռազմատենչ հայտարարությունների պայմաններում որեւէ խոսակցություն զիջումների կամ նույնիսկ փոխզիջումների մասին անտեղի է ու վտանգավոր: Ըստ հայտարարության, տարածքները, որոնք ազատագրվել են հազարավոր հայ մարտիկների կյանքի գնով, ընդհանրապես չեն կարող առեւտրի եւ սակարկման առարկա …

կարդալ ավելին

Ոչ հարյուր տոկոսով

03.04.2010

ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր, ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը երեկ հայտարարել է, թե ՀՅԴ-ի հայացքները 100 տոկոսով չեն համընկնում ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի հայացքների հետ, որովհետեւ, նրա ձեւակերպմամբ` Քոչարյանը դաշնակ չէ, իսկ Սարգսյանը հանրապետական է: Ըստ նրա` նախկին եւ ներկա նախագահներից յուրաքանչյուրը ղարաբաղյան հարցում իր ներդրումն …

կարդալ ավելին

Մշտադիտարկելու են բոլորով

03.04.2010

ՀՀ Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի մոնիտորինգի իրականացման աշխատանքներին այլ հանձնաժողովներից նույնպես պատգամավորներ ներգրավելու հարցը: Վերոնշյալ հանձնաժողովի անդամ Կորյուն Նահապետյանի խոսքերով՝ ժամանակավոր հանձնաժողովը ներկայացրել է իրենց հանձնաժողովի գործունեության ոլորտից դուրս բազմաթիվ ու բազմաբնույթ առաջարկություններ: «Եվ մենք պետք է փորձենք հասկանալ նաեւ ԱԺ մյուս մշտական հանձնաժողովների մոտեցումներն …

կարդալ ավելին

Տեղեկացրեք ՀԱԿ-ին

03.04.2010

Ապրիլի 6-ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ երեկ Հայ Ազգային կոնգրեսը տարածել է հայտարարություն, որում ասվում է. «Արդեն իսկ սեփական ստվերից, առավել եւս` Հայ Ազգային կոնգրեսի հանրահավաքներից սարսափող վարչախումբը ապրիլի 6-ին եւս, ինչպես բոլոր հանրահավաքների օրերին, ամեն ինչ անելու է մարդկանց հոսքը Երեւան խոչընդոտելու համար: Այդ բանը նա անում է, մասնավորապես, հասարակական տրանսպորտի աշխատանքը կազմալուծելու, մարզերից Երեւան …

կարդալ ավելին

Նվազել է

03.04.2010

«Հավանականությունը, որ հայ-թուրքական գործընթացը կունենա շարունակություն, նվազել է»,- երեկ հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը` միաժամանակ ընդգծելով, թե «այդ հավանականությունը» զրոյական էլ չէ: «Իրականում, ապրիլյան սպասվող հանդիպումը Վաշինգտոնում կարող է բավականին հետաքրքիր նոր ելեւէջներ ավելացնել կամ զարկ տալ գործընթացին: Կապրենք` կտեսնենք, որովհետեւ շատ բազմաֆունկցիոնալ վիճակ է, եւ սա արդեն միայն հայ-թուրքական խնդիրը …

կարդալ ավելին

Որակներով համարժեք չէին

03.04.2010

Արդեն 8 տարի է` «Ա1+» հեռուստաընկերությունը զրկված է եթերից: Եթերազրկումից հետո ԵԽ ԽՎ-ն ՀՀ-ի վերաբերյալ իր բոլոր բանաձեւերում կարեւորել է «Ա1+»-ին եթեր տրամադրելու հարցը, սակայն որեւէ փոփոխություն այդպես էլ տեղի չունեցավ: Անդրադառնալով այս խնդրին, ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության նախկին ղեկավար Տիգրան Թորոսյանն «Ա1+»-ին ասել է. «Ցավոք, ընդունվեց օրենք, որով ընդհանրապես ՀՀ-ում դադարեցվեցին մրցույթները: «Ա1+»-ի հետ …

կարդալ ավելին

Կհանդիպեն ապրիլի 24-ին

03.04.2010

Անկարայի «Մտքի ազատության նախաձեռնությունը» ապրիլի 24-ին եւ 25-ին` Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի օրը, Թուրքիայում կազմակերպում է հայ եւ թուրք մտավորականների հանդիպում: Թուրք գրող, մարդու իրավունքների պաշտպան Սայիթ Չեթինը համոզված է, որ երկու ազգերի միջեւ խնդիրը կարող է լուծվել միմիայն երկխոսության միջոցով: Նրա դիտարկմամբ` Հայաստանին եւ Թուրքիային վերաբերող խնդիրները քննարկվում են աշխարհի տարբեր մայրաքաղաքներում, քանի որ …

կարդալ ավելին

Անպատժելիություն

01.04.2010

«Շատ քաղաքացիներ Ոստիկանության աշխատակիցների կողմից ենթարկվել են ծեծի, բռնության, խոշտանգումների, իսկ Ոստիկանությունը, պատասխանատվությունից խուսափելու նպատակով, առանց բավարար հիմքերի մեղադրանք է առաջադրել արդեն գործով տուժող անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով, ինչն էլ հետագայում հիմք է հանդիսանում ընդհանուր համաձայնության գալու համար, այն է` քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի, եթե վերջինս հերքի Ոստիկանության աշխատակիցների կողմից …

կարդալ ավելին

Կայարան երկուսի համար

01.04.2010

Երեկ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը հայտարարել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերը` մասնակցելու ապրիլի 12-13-ը Վաշինգտոնում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթաժողովին: «Պատահական զուգադիպությամբ» այդ հայտարարությունն արվել է գրեթե նույն ժամին, երբ թուրքական լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին, որ այդ երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանը փոխել է ԱՄՆ չմեկնելու մասին իր …

կարդալ ավելին

Գնում է Ֆրանսիա

01.04.2010

Ապրիլի 6-7-ը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հրավերով պաշտոնական այցով մեկնելու է Ֆրանսիա: Ֆրանսիայի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ Էրդողանը քննարկելու է ԵՄ-ին Թուրքիայի անդամագրման վերաբերյալ հարցը, իրանական միջուկային խնդիրը, հայ-թուրքական հարաբերությունները: Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր է, եւ չի բացառվում, որ ղարաբաղյան հակամարտության թեման եւս դառնա այդ այցի կարեւոր հարցերից մեկը:

կարդալ ավելին

Վիրտուալ առաջարկ

01.04.2010

«Ժառանգություն» կուսակցության ընդդիմադիր եւ իշխանական 5 քաղաքական ուժերին ներկայացված երկխոսության կոչին երեկ արձագանքել են քաղաքական ուժերը: Հիշեցնենք, որ «Ժառանգությունը» Հայ Ազգային կոնգրեսին, ՀՅԴ-ին եւ իշխանական ՀՀԿ, ԲՀԿ ու «Օրինաց Երկիր» կուսակցություններին առաջարկում է ստեղծել քաղաքական ոչ ֆորմալ կենտրոն` կլոր սեղանի ձեւաչափով, ընդդիմության ու իշխանության հավասար ներկայությամբ, եւ համատեղ քննարկել այս ուժերին հուզող բոլոր հիմնական խնդիրները …

կարդալ ավելին

Մերժել են

01.04.2010

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատը երեկ մերժել է ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ ապրիլի 24-ը երկրում որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու վերաբերյալ Անգլիայի հայ համայնքի ներկայացրած առաջարկը: Այս մասին ասել է լորդ Գլենիս Քիլքլունին: «Բրիտանական կառավարությունը հիշում է դարասկզբի ցավալի դեպքերը, սակայն չի կարող կատարել որեւէ քայլ, որը կխոչընդոտեր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը»,- ի …

կարդալ ավելին

Չի մեկնաբանել

01.04.2010

Երեկ լրագրողները փորձել են ՀՀ Ֆինանսների նախարար Տ. Դավթյանից մեկնաբանություններ ստանալ՝ կապված ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մակրոտնտեսական դատողությունների հետ։ «Ես ինձ իրավունք չեմ վերապահում մեկնաբանել այդ գնահատականները»,- պատասխանել է նախարարը։ Ինչ վերաբերում է տնտեսական վիճակին, ապա Տ. Դավթյանը կարծիք է հայտնել, որ մենք մտել ենք տնտեսության կայունացման, վերականգնման եւ վերակառուցման փուլ, որը, նրա գնահատականներով, …

կարդալ ավելին

Արգելել են

01.04.2010

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը երեկ տեղեկություն է տարածել, ըստ որի, նախաձեռնող խմբի կողմից ապրիլի 2-ին «Թեքեյան» մշակութային կենտրոնում կազմակերպվելիք «Արցախյան ճակատում «ստատուս-քվոյի» հրամայականը» թեմայով միջոցառումը անցկացնելու մասին լրատվությունը տարածելուց րոպեներ անց իշխանությունները ճնշում են գործադրել «Թեքեյան» մշակութային կենտրոնի տնօրինության վրա՝ միջոցառումը արգելելու նպատակով:

կարդալ ավելին

Անհնար է

01.04.2010

«Ռոբերտ Քոչարյանը նախեւառաջ փորձեց արտաքին աջակցությամբ վարչապետ դառնալ: Դրա մասին են վկայում Ռուսաստան, Իրան եւ Ֆրանսիա կատարած այցերը: Սակայն այս ուղղությամբ նա ձախողվել է»,- երեկ նման հայտարարություն է արել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: Երկրորդ ճանապարհը, ըստ Սաֆարյանի, կոալիցիայի ներսում տեղի ունեցող տեղաշարժերն են, որոնք փորձեց օգտագործել Քոչարյանը, սակայն նույնպես ձախողվեց, քանի որ ՀՀԿ-ն …

կարդալ ավելին

«Հայաստանը մաքուր ընտրություններ չի սիրում»,- կարծում է ամերիկահայ քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը

01.04.2010

– Ի՞նչ տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելության արդյունքում: Թվում էր, թե ՀՀ իշխանությունները պետք է պատասխան տային նորացված Մադրիդյան սկզբունքների առնչությամբ, բայց այդ մասին կոնկրետ հայտարարություն չեղավ: – Սկզբում մենք Ադրբեջանի նկատմամբ նորացված ուշադրություն տեսանք: Դա հետաքրքիր քաղաքական թատրոն էր Մինսկի խմբի շրջանակում. այս հակամարտության ընթացքում Ադրբեջանն իբր առաջին անգամ համաձայնություն տվեց Մադրիդյան …

կարդալ ավելին