Մերժել են

01/04/2010

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատը երեկ մերժել է ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ ապրիլի 24-ը երկրում որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու վերաբերյալ Անգլիայի հայ համայնքի ներկայացրած առաջարկը: Այս մասին ասել է լորդ Գլենիս Քիլքլունին: «Բրիտանական կառավարությունը հիշում է դարասկզբի ցավալի դեպքերը, սակայն չի կարող կատարել որեւէ քայլ, որը կխոչընդոտեր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը»,- ի պատասխան բարոնուհի Քերոլայն Քոքսի հարցադրմանը` հայտարարել էր բարոնուհի Քիննոքը: Բարոնուհի Քոքսը, որը Լորդերի պալատի Հայկական խորհրդարանական խմբի նախագահն է, խոստացել է առաջիկայում հայկական հարցը բարձրացնել ու աշխուժացնել քննարկումները խնդրի շուրջ: