Անպատժելիություն

01/04/2010

«Շատ քաղաքացիներ Ոստիկանության աշխատակիցների կողմից ենթարկվել են ծեծի, բռնության, խոշտանգումների, իսկ Ոստիկանությունը, պատասխանատվությունից խուսափելու նպատակով, առանց բավարար հիմքերի մեղադրանք է առաջադրել արդեն գործով տուժող անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով, ինչն էլ հետագայում հիմք է հանդիսանում ընդհանուր համաձայնության գալու համար, այն է` քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի, եթե վերջինս հերքի Ոստիկանության աշխատակիցների կողմից իր նկատմամբ կատարված բռնությունների փաստը: Այդպիսով, ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից կատարված քննությամբ չի հիմնավորվում Ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնի եւ հակաօրինական գործողություններ կատարելու հանգամանքը (տուժողների` հետագայում իրենց ցուցմունքները փոխելու հետեւանքով): Արդյունքում որոշում է կայացվում քրեական գործով վարույթը կարճելու մասին` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Այստեղ նույնպես ականատես ենք դառնում իրավապահ համակարգի անպատժելիության մթնոլորտին եւ դրա անբարենպաստ հետեւանքներին»,- ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի տարեկան զեկույցում: