Երեկ լրագրողները փորձել են ՀՀ Ֆինանսների նախարար Տ. Դավթյանից մեկնաբանություններ ստանալ՝ կապված ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մակրոտնտեսական դատողությունների հետ։ «Ես ինձ իրավունք չեմ վերապահում մեկնաբանել այդ գնահատականները»,- պատասխանել է նախարարը։ Ինչ վերաբերում է տնտեսական վիճակին, ապա Տ. Դավթյանը կարծիք է հայտնել, որ մենք մտել ենք տնտեսության կայունացման, վերականգնման եւ վերակառուցման փուլ, որը, նրա գնահատականներով, կտեւի 1-1.5 տարի։