Ապրիլի 6-ին Հայաստան է ժամանելու Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսված է պատվիրակության հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նալբանդյանի եւ Շտեֆան Ֆյուլեի հանդիպմանը հաջորդելու է վերջիններիս համատեղ ասուլիսը: ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` ակնկալվում է, որ չեխ դիվանագետի այցի շրջանակներում կքննարկվեն Եվրամիության Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության խորացման հարցեր: Հիշեցնենք, որ Արեւելյան գործընկերության ծրագրում, որի մեկնարկը պաշտոնապես տրվել է անցյալ տարվա մայիսին Պրահայում կայացած գագաթաժողովի ժամանակ, ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը եւ Ադրբեջանը: