քաղաքականություն

Բավարարել է

28.03.2010

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի բողոքը: Հիշեցնենք, որ Փոստանջյանը բողոքարկել էր ՀՀ ոստիկանության քննիչի որոշումը, որով վերջինս կարճել էր «Ազատամտություն» թերթում Փոստանջյանի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հրապարակումների վերաբերյալ հարուցված քրգործը: Դատարանը երեկ վճռել է գործը հետ ուղարկել վարույթն իրականացնող մարմնին` լրացուցիչ քննության: …

կարդալ ավելին

«Ցյուրիխյան» հրավեր

28.03.2010

«Մադրիդյան սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում մենք ամենայն աջակցություն կցուցաբերենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ պատրաստ ենք անցկացնել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպում Աստանայում 2010 թվականի ընթացքում»,- երեկ հայտարարել է Ղազախստանի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւը` ելույթ ունենալով ԱՊՀ Արտգործնախարարների խորհրդի Մոսկվայում անցկացվող նիստում: Նա ասել է, որ հակամարտության գոտում …

կարդալ ավելին

Սփյուռքի հե՞տ

28.03.2010

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն պատրաստակամություն է հայտնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի առնչությամբ շփումներ սկսել նաեւ հայկական Սփյուռքի ներկայացուցիչների հետ: «Միայն Հայաստանի հետ չէ, որ ցանկանում ենք կարգավորել մեր հարաբերությունները: Ցանկանում ենք շփումներ սկսել նաեւ սփյուռքում ապրող հայերի հետ: Այս կետում բոլոր հայերին նույն հարթության վրա դնելու, նրանց որպես մեկ ընդհանուր զանգված դիտելու …

կարդալ ավելին

Լավ օրինակ

28.03.2010

«Չեխիայի ու Սլովակիայի տարանջատումը քաղաքակիրթ ինքնորոշման լավ օրինակ է»,- այդ մասին երեկ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Չեխիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մարտին Բարտակի հետ կայացած հանդիպման ժամանակ: Ըստ նախագահի մամլո գրասենյակի, հանդիպման ժամանակ Ս. Սարգսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել Չեխիային` ԼՂՀ հիմնախնդրի վերաբերյալ անկողմնակալ դիրքորոշում ցուցաբերելու համար: Նա ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է …

կարդալ ավելին

«Այդ ամենը եղել է բոլորի աչքի առաջ»

28.03.2010

ՀՀ արդարադատության նախարարությունն ու Վճռաբեկ դատարանը արձագանքել են Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) կողմից մարտիմեկյան գործերով դատավարությունների վերաբերյալ վերջին զեկույցին` ներկայացնելով շուրջ 30 էջանոց առարկություններ: Այդ առարկություններում մասնավորապես նշվում է, որ զեկույցում «առանձին դատավարական բացթողումներ ներկայացված են որպես ընդհանուր օրինաչափություններ»: Ինչ վերաբերում է նրան, որ մարտիմեկյան գործերով նախաքննության …

կարդալ ավելին

«Այսօր հայաստանում միահեծան իշխանություն է»

28.03.2010

– ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացրած զեկույցի համաձայն՝ 2009թ. այլ երկրներում ապաստան է հայցել 6226 հայաստանցի: 44 երկրներում ապաստան խնդրող հայաստանցիների թիվը 43 տոկոսով աճել է: Ձեր կարծիքով՝ ինչի՞ արդյունք է դա: – Երկրում առկա սոցիալ-տնտեսական այս ծանր իրավիճակի դրսեւորումն է դա: Եվ, բնականաբար, դա ՀՀ կառավարության վարած քաղաքականության արտահայտությունն է: Մարդիկ այստեղ պարզապես …

կարդալ ավելին

ՀՀԿ-ն գոհ է Տիգրան Սարգսյանից

28.03.2010

«Ես ոչ Ռոբերտ Քոչարյանն եմ, ոչ էլ Քոչարյանի գրասենյակի ներկայացուցիչը: Պարոն Քոչարյանը, որպես նախկին նախագահ, իրավունք ունի իր կարծիքը հայտնելու այս կամ այն հարցի շուրջ: Դա ընդունված է նաեւ ամբողջ աշխարհում»,- երեկ` անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից գործող կառավարությանն ուղղված մեղադրանքներին, ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նաեւ հավելել է. «Իսկ կվերադառնա՞ …

կարդալ ավելին

Երդվիր, որ ժամանակին ետ կգաս

28.03.2010

– Կբարդանա՞ արդյոք արտոնագրի ձեռքբերումը։ – Ո՛չ։ Ընդհակառակը։ Նոր դրույթները, ինչպես, օրինակ, սեղմ ժամկետներում բոլոր արտոնագրերի մերժման գրավոր պատճառաբանությունը, նույնիսկ առավել թափանցիկ կդարձնեն գործընթացը։ Սա կետերից մեկն է «Արտոնագրերի մասին» Եվրահամայնքի օրենսգրքին վերաբերող 10 հարց ու պատասխանի, որը երեկ լրագրողներին տրամադրվեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը։ Իսկ լրագրողների՝ այնտեղ գտնվելու պատճառն այն էր, որ ՀՀ-ում հավատարմագրված եվրոպական …

կարդալ ավելին

Կոնգրեսականների կոչը

28.03.2010

Ամերիկացի 27 հանրապետական կոնգրեսականներ ԱՄՆ-ին կոչ են արել աջակցել ԱՄՆ-Լեռնային Ղարաբաղ երկխոսությանը, ավելացնել ֆինանսական օգնությունը Հայաստանին ու ԼՂՀ-ին: Հայաստանի աջակցության խմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնի գլխավորությամբ հանրապետականները նամակ են հղել ԱՄՆ Արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Նիտա Լոուին եւ ենթահանձնաժողովի անդամ, բարձրաստիճան հանրապետական Քեյ Գրենգերին, որով հորդորում են Հայաստանին եւ ԼՂՀ-ին ցուցաբերվող 2011թ. արտաքին հատկացումների ծրագրում …

կարդալ ավելին

Դեպրեսիայի մեջ

28.03.2010

Մեր տեղեկություններով՝ իշխանությունները որոշում են կայացրել մերժել քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանի` Սահմանադրական դատարան ներկայացրած հայցը: Հիշեցնենք, որ Ա.Մանուկյանը ՍԴ-ում վիճարկում է ՀՀ քրեադատավարության օրենսգրքի 309.1 պրիմ հոդվածի սահմանադրականությունը: Այդ հոդվածը հնարավորություն է տալիս, որ դատախազը դատարանից հետ վերցնի մեղադրանքը, խստացնի եւ վերադարձնի այն: Հիշեցնենք, որ ՍԴ-ն մարտի 16-ին Ա.Մանուկյանի հայցով նիստ էր հրավիրել, որից հետո նիստին …

կարդալ ավելին

Հանդիպել են Էրդողանին

28.03.2010

Երեկ Անկարայում կայացել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ երկրի հայ համայնքի ղեկավար, Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլու հանդիպումը: Հանդիպումից հետո Շիրինօղլին պատասխանել է լրագրողների հարցերին: Ըստ «Ազատության», «Մարմարա» թերթի խմբագիր Ռոբեր Հատտեճյանի փոխանցմամբ, Շիրինօղլին ասել է, թե եկել է վարչապետին հատուկ շնորհակալություն հայտնելու, քանի որ 8 կալվածքներ վերադարձվել են …

կարդալ ավելին

Անտեղի է

28.03.2010

Պատասխանելով «news.am»-ի հարցին, թե` համապատասխանո՞ւմ են իրականությանը այն լուրերը, թե Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Ալի Բաբաջանը հայտարարել է, որ իր մասնակցությամբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններին պայմանավորվածություն է ձեռք բերվել ցեղասպանության վերաբերյալ քննարկումների մասին, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը պատասխանել է. «Չէի ցանկանա հավատալ, որ Թուրքիայի նախկին ԱԳ նախարարն այդպիսի բան կարող էր ասել: Սակայն, …

կարդալ ավելին

Պրեսկոտի ու Կոլումբիեի մեղքն է

28.03.2010

Հայաստանի հարցով ԵԽ ԽՎ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի ու Ժորժ Կոլումբիեի ողջույնները ՀՀ իշխանություններին, ամենեւին չեն ոգեւորում Մարտի 1-ի փաստահավաք, լուծարված խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանին: Հիշեցնենք, որ համազեկուցողները ՀՀ իշխանություններին ողջունել են` մարտիմեկյան բռնությունների հետեւանքները վերացնելուն ուղղված բարեփոխումների ժամանակացույց ներկայացնելու իրենց կոչին արձագանքելու համար: «Պրեսկոտն ու Կոլումբիեն բազմիցս եկել են, ողջունել են իշխանություններին` ակնկալելով, որ նրանք …

կարդալ ավելին

ՀՅԴ-ն էլ է դժգոհ

28.03.2010

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Բագրատ Սարգսյանը երեկ քննադատել է կառավարությանը` գյուղատնտեսության ոլորտում իրականացվելիք քաղաքականության համար: Ըստ Սարգսյանի` գյուղատնտեսության ճյուղը հռչակված է զարգացման գերակա ուղղություն, սակայն իրականացվող քայլերը համարժեք չեն դրան: «Երբ սուբսիդիան ես կտրում, պարարտանյութն ես կտրում, ոռոգման գինն ես բարձրացնում, էլ ի՞նչ գերակա ճյուղ»,- դիմելով կառավարությանը` ասել …

կարդալ ավելին

Առանց տեղեկանքի ընդդիմություն

28.03.2010

«Իշխանափոխություն իրականացնելու համար ՀԱԿ-ը պատրա՞ստ է համագործակցել երկրում փոփոխություն ցանկացող բոլոր ուժերի հետ» հարցին երեկ ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանը պատասխանել է. «Կհամագործակցենք բոլոր այն ուժերի հետ, որոնք ուզում են փոփոխություն, բայց ոչ այն ուժերի հետ, որոնք մի կերպ ԵԽ-ից տեղեկանք են բերել, որ իրենք ընդդիմություն են»: Դ. Շահնազարյանի ակնարկը, բնականաբար, վերաբերում է ՀՅԴ-ին, որը ԵԽ …

կարդալ ավելին

Նախանձի մեկը

28.03.2010

«Երբ դեռ նոր էին սկսվել հայ-թուրքական բանակցությունները, այն ժամանակ էլ ասել եմ, որ պարոն Օսկանյանի մոտ նախանձն է խոսում, որ երկար տարիներ լինելով արտգործնախարար, իր ժամանակ նման ակտիվություն չի եղել արտաքին քաղաքականության հարցերում»: Այս մասին երեկ հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը` մեկնաբանելով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի վերջին հայտարարությունները: «Եթե այդ մարդուն չճանաչեի, …

կարդալ ավելին

Քայլեր է անում

28.03.2010

«Բոլորս ենք ականատես եղել, թե ինչ երկիր եւ տնտեսություն է ժառանգել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, եւ տասը տարի հետո ինչ բնագծի վրա ենք եղել»,- անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին խոսակցություններին, ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը: «Կոալիցիայում եղած տարիներին մենք շատ-շատ հարցերում քննադատել ենք նրան` գտնելով, որ այդ …

կարդալ ավելին

Պատասխան ԼՂ-ից

28.03.2010

«ԼՂՀ բարձրագույն իշխանությունը քանիցս հրապարակավ ասել է, որ չունենք ազատագրված տարածքներ, այլ ունենք երկրի սահմաններ, որոնք ամրագրված են նրա սահմանադրության մեջ: Իսկ արցախյան հանրության դիրքորոշումն էլ այս հարցում էլ ավելի կոշտ ու կտրուկ է»,- մեկնաբանելով որպես փոխզիջում ազատագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու հնարավորության մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը` երեկ մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է …

կարդալ ավելին

Գնում է Մոսկվա

28.03.2010

Մարտի 25-26-ը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արտաքին գործերի նախարարների խորհրդի եւ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով:

կարդալ ավելին

Հեռախոսով

28.03.2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից հետո Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ: Ըստ ԶԼՄ-ների` Ասադն առաջարկել է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման մեջ կարեւոր դեր ստանձնել: Նշենք, որ ավելի վաղ թուրքական մամուլը տեղեկացրել էր, որ առաջիկայում Սիրիայի նախագահը այցելելու է Թուրքիա:

կարդալ ավելին