ՀՅԴ-ն էլ է դժգոհ

28/03/2010

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Բագրատ Սարգսյանը երեկ քննադատել է կառավարությանը` գյուղատնտեսության ոլորտում իրականացվելիք քաղաքականության համար: Ըստ Սարգսյանի` գյուղատնտեսության ճյուղը հռչակված է զարգացման գերակա ուղղություն, սակայն իրականացվող քայլերը համարժեք չեն դրան: «Երբ սուբսիդիան ես կտրում, պարարտանյութն ես կտրում, ոռոգման գինն ես բարձրացնում, էլ ի՞նչ գերակա ճյուղ»,- դիմելով կառավարությանը` ասել է ՀՅԴ-ական պատգամավորը: