Բավարարել է

28/03/2010

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի բողոքը: Հիշեցնենք, որ Փոստանջյանը բողոքարկել էր ՀՀ ոստիկանության քննիչի որոշումը, որով վերջինս կարճել էր «Ազատամտություն» թերթում Փոստանջյանի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հրապարակումների վերաբերյալ հարուցված քրգործը: Դատարանը երեկ վճռել է գործը հետ ուղարկել վարույթն իրականացնող մարմնին` լրացուցիչ քննության: «Դատարանի որոշումը հավանաբար պայմանավորված էր վտանգավոր նախադեպի կանխումը թույլ չտալու հանգամանքով, քանզի ակնհայտ է, որ իմ բողոքի մերժումը կնշանակեր ցանկացած պաշտոնյայի կամ քաղաքական գործչի հանդեպ նմանատիպ հրապարակումների փաստացի օրինականացում»,- երեկ ասել է Զ. Փոստանջյանը: