ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից հետո Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ: Ըստ ԶԼՄ-ների` Ասադն առաջարկել է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման մեջ կարեւոր դեր ստանձնել: Նշենք, որ ավելի վաղ թուրքական մամուլը տեղեկացրել էր, որ առաջիկայում Սիրիայի նախագահը այցելելու է Թուրքիա: