Նախանձի մեկը

28/03/2010

«Երբ դեռ նոր էին սկսվել հայ-թուրքական բանակցությունները, այն ժամանակ էլ ասել եմ, որ պարոն Օսկանյանի մոտ նախանձն է խոսում, որ երկար տարիներ լինելով արտգործնախարար, իր ժամանակ նման ակտիվություն չի եղել արտաքին քաղաքականության հարցերում»: Այս մասին երեկ հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը` մեկնաբանելով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի վերջին հայտարարությունները: «Եթե այդ մարդուն չճանաչեի, կբնութագրեի որպես մարդ, որին 92թ. ամերիկացիներն ուղարկել են լուսին, իսկ այսօր լուսնից իջել ու զարմանում է, որ Հայաստանում ներքին քաղաքական կյանքում հակասություններ կան»,- Վ. Օսկանյանի վերաբերյալ ասել է նա: