Լավ օրինակ

28/03/2010

«Չեխիայի ու Սլովակիայի տարանջատումը քաղաքակիրթ ինքնորոշման լավ օրինակ է»,- այդ մասին երեկ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Չեխիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մարտին Բարտակի հետ կայացած հանդիպման ժամանակ: Ըստ նախագահի մամլո գրասենյակի, հանդիպման ժամանակ Ս. Սարգսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել Չեխիային` ԼՂՀ հիմնախնդրի վերաբերյալ անկողմնակալ դիրքորոշում ցուցաբերելու համար: Նա ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է Չեխիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով հարաբերությունների զարգացմամբ: Ս. Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Չեխիայի հետ պաշտպանական ոլորտում ակտիվ գործակցությունը, եւ փոխվարչապետ Բարտակի այցը լավ հնարավորություն է` գործնական հուն ուղղելու առկա մտադրությունները: