Գնում է Ֆրանսիա

01/04/2010

Ապրիլի 6-7-ը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հրավերով պաշտոնական այցով մեկնելու է Ֆրանսիա: Ֆրանսիայի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ Էրդողանը քննարկելու է ԵՄ-ին Թուրքիայի անդամագրման վերաբերյալ հարցը, իրանական միջուկային խնդիրը, հայ-թուրքական հարաբերությունները: Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր է, եւ չի բացառվում, որ ղարաբաղյան հակամարտության թեման եւս դառնա այդ այցի կարեւոր հարցերից մեկը: