Անհնար է

01/04/2010

«Ռոբերտ Քոչարյանը նախեւառաջ փորձեց արտաքին աջակցությամբ վարչապետ դառնալ: Դրա մասին են վկայում Ռուսաստան, Իրան եւ Ֆրանսիա կատարած այցերը: Սակայն այս ուղղությամբ նա ձախողվել է»,- երեկ նման հայտարարություն է արել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: Երկրորդ ճանապարհը, ըստ Սաֆարյանի, կոալիցիայի ներսում տեղի ունեցող տեղաշարժերն են, որոնք փորձեց օգտագործել Քոչարյանը, սակայն նույնպես ձախողվեց, քանի որ ՀՀԿ-ն հստակ սահմանագծում կատարեց: Սաֆարյանը նշել է, որ երրորդ ճանապարհը հասարակական աջակցությունն է, որի հնարավորությունը Քոչարյանի պարագայում հավասար է զրոյի: