ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը երեկվա ասուլիսում անդրադառնալով ընդդիմության հանրահավաքներին՝ ասել է. «Նրանք շատ ճիշտ են գնահատում պահը, եւ մեր վերաբերմունքն էլ նրանց նկատմամբ շատ հարգալից է: Ամեն միտինգից հետո նրանք մեզ են շնորհակալություն հայտնում, մենք` նրանց: Եթե մենք տեսնում ենք, որ հասարակական կարգի խախտում չի նախատեսվում, միտինգը լինելու է շատ խաղաղ, միջոցառումներ չեն իրականացվում»: Միաժամանակ, …
կարդալ ավելինՀեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը երեկ հայտարարել է, որ համաձայն ՀՀ օրենքի` հեռուստաընկերություններին լիցենզիա տրամադրելու հերթական մրցույթը կայանալու է հուլիսի 20-ին: Ամալյանի ասելով` այդ մրցույթը «մաքուր էջ» է, հետեւաբար հեռուստահեռարձակման լիցենզիա ստանալու համար կարող են մասնակցել եւ՛ նախկինում գործող հեռուստաընկերությունները, եւ՛ նրանք, ովքեր նոր են ցանկանում գործունեություն սկսել հեռուստահեռարձակման ոլորտում: Ինչ վերաբերում …
կարդալ ավելինԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երեկ Վաշինգտոն մեկնելուց առաջ հայտարարել է, թե Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի եւ Նիկոլա Սարկոզիի հետ ունեցած հանդիպման ժամանակ ինքն առաջարկել է Ն. Սարկոզիին միասին անցնել հայ-թուրքական սահմանը: «Սարկոզիին ասել եմ, որ սահմանի բացումը խնդիր չէ: Եթե Մինսկի խումբն իր պարտավորությունները կատարի, կարող ենք ավտոմեքենա կամ գնացք նստել եւ միասին անցնել …
կարդալ ավելին«2004թ. ապրիլի 12-ին քոչարյանական վարչախումբը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ բռնի ուժ գործադրեց խաղաղ ցուցարարների դեմ: Ցույցը վարչախմբից ընդամենը պահանջում էր կատարել Սահմանադրական դատարանի մեկ տարի առաջ ընդունած որոշումը: Բաղրամյան պողոտայում անզեն ու խաղաղ ցուցարարների վրա հարձակվեցին հատուկ միջոցներով զինված ոստիկաններ` որպես բազա ունենալով ԱԺ-ի բակը: Տեղի ունեցավ դաժան ջարդ»,- ասված է ՀԱԿ-ի տարածած …
կարդալ ավելին«Հայկական կողմը մի քիչ ամուր կլիներ, եթե հայ-թուրքական կարգավորման գործընթացին ուրիշ կերպ նայեր»,- երեկ հայտարարել է ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը` հավելելով, թե ճիշտ կլիներ, եթե Վաշինգտոն մեկնելուց առաջ Հայաստանը վավերացներ հայ-թուրքական արձանագրությունները: «Միգուցե ճիշտ կլիներ` առանց Թուրքիային սպասելու վավերացնել արձանագրությունները` ցույց տալով, որ Թուրքիան դեստրուկտիվ է եւ խուսափում է վավերացնել այն: Հայկական կողմը միայն այս …
կարդալ ավելինԵրեկ Երեւանի ժամանակով կեսգիշերին մոտ Վաշինգտոնում ավարտվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Հանդիպման վերաբերյալ որեւէ մանրամասն երեկվա դրությամբ չէր հաղորդվել: Հայտնի էր միայն, որ այն տեւել է 45 րոպե: Ամենայն հավանականությամբ, այսօր Սերժ Սարգսյանը կհանդիպի նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Իսկ մինչ Բարաք Օբամայի հետ հանդիպումը երեկ Ս. …
կարդալ ավելինԵրեկ Երեւանի ժամանակով ժամը 18:30-ին Վաշինգտոնում կայացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպումը, որը տեւել է մոտ 1 ժամ 15 րոպե: Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են Ս. Սարգսյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը: Թուրքական կողմից հանդիպմանը ներկա են եղել վարչապետը, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն եւ …
կարդալ ավելինԱնցած շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ պաշտպանեց Տիգրան Սարգսյանի կառավարությանը եւ «անհիմն» որակեց վարչապետի փոփոխության մասին շրջանառվող խոսակցությունները: Այդ խոսակցությունները շրջանառվում են Տ.Սարգսյանի նշանակման պահից եւ ակտիվանում էին հատկապես այն ժամանակ, երբ կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» եւ խորհրդարանական ընդդիմություն համարվող ՀՅԴ կուսակցությունները սկսում էին քննադատել նրան ու նրա նախարարներին: Մասնավորապես ԲՀԿ …
կարդալ ավելինՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը երեկ` անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Վաշինգտոնում կայանալիք հանդիպումներին, ասել է, թե դժվար այդ հանդիպումներն ինչ-որ առաջընթաց ապահովեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: «Այս հանդիպման առանցքային կետը, կարծում եմ, առաջին հերթին լինելու է Միացյալ Նահանգների համար դեմքը փրկելու հարցը: Ապրիլի 24-ին նախագահ Օբաման, կարծում եմ, մի ելույթ կարտասանի, որ իր գնահատականները …
կարդալ ավելինԵրեկ Հայ Ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու», ինչպես նաեւ՝ «ՀՀ Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Տեղի տալով եվրոպական կառույցների համառ պահանջներին` վերջապես վերացվում է քրեական հետապնդումը վիրավորանքի եւ զրպարտության համար, ինչն անշուշտ դրական երեւույթ …
կարդալ ավելինԱմերիկայի հայկական խորհուրդը երեկ նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որտեղ ասված է. «Ամերիկայի հայկական խորհրդի եւ ամերիկահայերի անունից մենք Ձեզ հորդորում ենք տեր կանգնել համայնքին տված Ձեր խոստմանը եւ որպես պատմական փաստ ճանաչել 95 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունը՝ իրադարձությունները կոչելով իրենց անունով՝ Հայոց ցեղասպանություն։ Ցեղասպանության նշանակության խեղաթյուրումը` հանուն միջազգային կամ ներքին քաղաքական …
կարդալ ավելինՄեր խորհրդարանում այսօր մատների վրա կարելի է հաշվել այն պատգամավորներին, որոնք խոշոր ձեռնարկությունների կամ «հոլդինգների» ու «կոնցեռնների» սեփականատեր չեն: Նրանցից շատերի համար նույնիսկ անպատվաբեր է, որ պատգամավորը չունենա սեփական բիզնես. էլ ի՞նչ պատգամավոր, որ առնվազն մի գործարան, մի քանի սեփական երթուղագիծ ու բենզալցակայան չունենա: Թեեւ, ինչպես հայտնի է, դա արգելված է Սահմանադրությամբ: Բացի այդ, սովորաբար, …
կարդալ ավելին«Ադրբեջանցի դիպուկահարներին մենք կարող ենք հակազդել մեր դիպուկահարներով, ինչն էլ մշտապես կատարում ենք»,- երեկ Ստեփանակերտում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` նշելով, որ Արցախի պաշտպանության բանակի եւ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները միայն պատասխանում են ադրբեջանցի դիպուկահարների կրակին: «Իմ կողմից կա հստակ հրահանգ` չպատասխանել անկանոն կրակահերթերին` հենց այնպես փամփուշտ չվատնել»,- ասել է Ս. Օհանյանը` հավելելով, …
կարդալ ավելինԹուրքիան կարեւորում է առաջընթացը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերում: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: «Մինսկի եռյակը պետք է լինի շատ ավելի ակտիվ, պետք է գործադրի ջանքեր, որոնք արդյունք տային»,- ասել է Էրդողանը: Նաեւ հավելել է, թե այդ հարցն արդեն քննարկել է ոչ միայն Մինսկի խմբի …
կարդալ ավելինԵրեկ Երեւանից Բաքու է մեկնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հատուկ բանագնաց, Թուրքիայի արտգործնախարարի առաջին տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուն: Թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին, տեղեկացնում են, թե Սինիրլիօղլուն ադրբեջանական իշխանություններին է փոխանցելու Թայիբ Էրդողանի նամակը: Ըստ թուրքական ԶԼՄ-ների` Սինիրլիօղլուն հանդիպելու է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, իսկ Իլհամ Ալիեւին փոխանցելիք նամակում նշված է. …
կարդալ ավելինԹիվ 10 ընտրական տեղամասում ԱԺ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի փաստաբաններ Վահե Գրիգորյանն ու Վահե Հովսեփյանը հրաժարվել են Ն. Փաշինյանի շահերի պաշտպանությունից: «Մենք հրաժարվեցինք, որովհետեւ ՍԴ-ն մեր մասնակցությունը դատաքննությանն օգտագործում էր մեր վստահորդի սահմանադրական իրավունքների եւ ազատությունների խախտման նպատակով: Մենք դատարանին հայտարարեցինք, որ մի կողմից՝ ցանկություն չունենք, իսկ մյուս կողմից` իրավունք չունենք նման գործընթացի մեջ ներգրավվելու …
կարդալ ավելինԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի գնահատմամբ` Սերժ Սարգսյանի նախագահության երկու տարվա ընթացքում նախորդ տարիների համեմատ ներքաղաքական լարվածությունը Հայաստանում թուլացել է: Փոխարենը, ըստ նրա` մեծացել է լարվածությունն արտաքին հարաբերություններում, այդ թվում, Հայաստան-Սփյուռք հարաբերություններում: Պատճառն, ըստ Ա. Մինասյանի` հայ-թուրքական արձանագրային գործընթացն է: Իսկ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի գնահատմամբ` անցած երկու տարիների ընթացքում ոչ միայն ներքաղաքական …
կարդալ ավելին«Եթե հայկական կողմը չի ընդունում Մինսկի խմբի միջնորդների ներկայացրած առաջարկները, ապա կարծում եմ, որ անհրաժեշտ է վերանայել բանակցությունների ընթացքը եւ սկսել նոր փուլ»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նաեւ հավելել է, թե Ղարաբաղյան խնդրի կարգավորումը տարածաշրջանի ընդհանուր զարգացման եւ նոր հարաբերությունների կարգավորման համատեքստից հանելու բոլոր փորձերն «անիմաստ» են. «Դա է հիմնական խնդիրը եւ …
կարդալ ավելինԵրեկ Տավուշի մարզ կատարած այցելության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հնարավոր պաշտոնանկության մասին խոսակցություններին: «Այդ լուրերն անհիմն են: Ես հիմա չեմ պատրաստվում վարչապետին կամ կառավարությունը փոխել: Երբ նման խոսակցություններ էին լինում այն ժամանակ, երբ տնտեսությունն անկում էր ապրում` 15, 16 եւ 17 տոկոս, եւ, ի դեպ, …
կարդալ ավելինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Էստոնիայի Արտաքին գործերի նախարարությունում ունեցած իր ելույթում անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հակամարտությանը: «Հայերը արդեն ադրբեջանական տարածքներում ստեղծել են իրենց պետությունը: Մեր հողերում հնարավոր չէ ստեղծել մեկ այլ հայկական պետություն»,- հայտարարել է Իլհամ Ալիեւը` հավելելով, թե Ադրբեջանը երբեք չի համաձայնվի դրա հետ: «Հայկական կողմը որքան շուտ հասկանա դա, ապա դա լավ կլինի …
կարդալ ավելին