«Եթե հայկական կողմը չի ընդունում Մինսկի խմբի միջնորդների ներկայացրած առաջարկները, ապա կարծում եմ, որ անհրաժեշտ է վերանայել բանակցությունների ընթացքը եւ սկսել նոր փուլ»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նաեւ հավելել է, թե Ղարաբաղյան խնդրի կարգավորումը տարածաշրջանի ընդհանուր զարգացման եւ նոր հարաբերությունների կարգավորման համատեքստից հանելու բոլոր փորձերն «անիմաստ» են. «Դա է հիմնական խնդիրը եւ խոչընդոտը»: