Թուլացե՞լ է

10/04/2010

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի գնահատմամբ` Սերժ Սարգսյանի նախագահության երկու տարվա ընթացքում նախորդ տարիների համեմատ ներքաղաքական լարվածությունը Հայաստանում թուլացել է: Փոխարենը, ըստ նրա` մեծացել է լարվածությունն արտաքին հարաբերություններում, այդ թվում, Հայաստան-Սփյուռք հարաբերություններում: Պատճառն, ըստ Ա. Մինասյանի` հայ-թուրքական արձանագրային գործընթացն է: Իսկ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի գնահատմամբ` անցած երկու տարիների ընթացքում ոչ միայն ներքաղաքական լարվածությունն է մեղմվել, այլեւ «շատ լավ» առաջընթաց է գրանցվել արտաքին քաղաքականության մեջ: «Շատ լավ առաջընթաց ունի, ինչպիսին չի ունեցել վերջին քսան տարվա ընթացքում»,- ասել է Բիշարյանը: Հարցին էլ, թե` այդպիսի առաջընթաց չի եղել նաեւ Ռոբերտ Քոչարյանի՞ ժամանակ, Հ. Բիշարյանը պատասխանել է. «Այո, այսօր ավելի առաջընթաց է, քան նախորդների ժամանակ»: