ՍԴ-ն մերժեց

24/04/2010

ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ անփոփոխ է թողել ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին թիվ 10 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հունվարի 14-ի որոշումը: Հիշեցնենք, որ ՍԴ հայց էր ներկայացրել թեկնածու Նիկոլ Փաշինյանը, որով նա պահանջում էր անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները: ՍԴ-ի որոշման հրապարակման պահին երեկ ներկա են եղել միայն պատասխանող կողմի` ԸԸՀ-ի ներկայացուցիչները, քանի որ ՍԴ-ն այդպես էլ Ն. Փաշինյանին հնարավորություն չի տվել ներկայանալ դատարան եւ անձամբ ներկայացնել իր հայցը եւ որոշել է հայցը լսել բանավոր ընթացակարգով: