Ի պատասխան հարցին, թե Պետեկամուտների կոմիտեի հասցեին հնչող քննադատությունն արդյո՞ք նշանակում է, որ իշխող քաղաքական ուժը քննարկում է կոմիտեի ղեկավարությունում փոփոխություններ իրականացնելու հարցը, ԱԺ Ֆինանսատնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը պատասխանել է. «Ո՛չ, իհարկե ոչ»: Իսկ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ ասել է. «Հարկային մարմնից զատ, կառավարությունը պետք է ինքնաքննադատությամբ առաջին հերթին հանդես գա, որ պատշաճորեն չի իրականացնում իր լիազորությունները: Եվ քավության նոխազ փնտրելու կարիք ամենեւին էլ չկա»: