Հանդիպելու է

11/05/2010

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնելու է Ստրասբուրգ` մայիսի 11-ին կայանալիք Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով: Ստրասբուրգից Նալբանդյանն ուղեւորվելու է Բրյուսել, ուր մայիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ միասին մասնակցելու է «28+1» ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվելու է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացման ընթացքը: Բրյուսելում Է. Նալբանդյանը հանդիպելու է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: