«Ես երկրորդ օրն է, որ Ղարաբաղում եմ, եւ ժողովրդի հետ շփվելով՝ հասկացա, որ այս ժողովուրդը հող տալու տրամադրություն չունի, այդ մասին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ արտահայտվեցին բազմաթիվ մարդիկ, որդեկորույս մայրեր»,- ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը: Նաեւ հավելել է. «Ի վերջո ժողովուրդը պետք է վճռի: Չեմ կարծում, որ ՀՀ-ում պետք է գա մի այնպիսի արկածախնդիր իշխանություն, որ այդ համարձակությունը կունենա անսալու ժողովրդի ձայնին, որոշողը լինելու է ժողովուրդը»: