Ճանապարհ է բացվում

12/05/2010

«Մենք ողջունում ենք Եվրամիության կողմից Հայաստանի հետ ասոցիացման համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները սկսելու մանդատի հաստատումը»,- երեկ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` հավելելով, թե դրանով ճանապարհ է բացվում Եվրամիության եւ Հայաստանի միջեւ նոր որակական հարաբերությունների հաստատման վերաբերյալ երկխոսություններ անցկացնելու համար: «Բրյուսելի եւ Երեւանի միջեւ շփումները առավել կակտիվանան, եւ ավելի ինտենսիվ բանակցություններ կունենանք Եվրամիության ղեկավարության հետ: Սա նաեւ լավ լուր է ՀՀ նախագահի Բրյուսել այցելությանն ընդառաջ, որը հնարավորություն կտա Եվրամիության ղեկավարության հետ առարկայական խորհրդակցություններ անցկացնելու համար»,- ասել է Նալբանդյանը: