Հանուն ազատ մամուլի

04/05/2010

«Այս օրը մենք նաեւ մեր հարգանքի տուրքն ենք մատուցում այն լրագրողներին, ովքեր իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս հանդիպում են բռնությունների ու հարձակումների: 2009թ. հաշվետվության համաձայն, իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս սպանվել է 71 լրագրող, հարյուրավորները ենթարկվել են բռնությունների ու հարձակումների»,- երեկ` Մամուլի միջազգային օրվա կապակցությամբ ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: Ըստ նրա` «այդ խիզախ մարդիկ մեծ ջանքեր են ներդրել, որ կարեւորվի ազատ մամուլի դերը»: Ինչ վերաբերում է Հայաստանում խոսքի ազատությանը, ապա դեսպանը վկայակոչել է «Freedom house»-ի զեկույցը, որտեղ Հայաստանը համարվել է ոչ ազատ երկիր: «Ես կոչ եմ անում ՀՀ իշխանություններին հետեւողականորեն քննարկել լրագրողների դեմ բռնությունների դեպքերը, քանի որ անպատիժ մթնոլորտը կնպաստի իրավիճակի վատթարացմանը»,- ասել է նա: