Օբաման ճանաչե՞ց Հայոց ցեղասպանությունը

27/04/2010

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ի իր ուղերձում գործածեց Մեծ Եղեռն եզրույթը, որը հայերենում համարժեք է Հայոց ցեղասպանություն արտահայտությանը: Այս մասին, CNNTurk-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի ամենախոշոր ընդդիմադիր` Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Օնուր Օյմենը` ավելացնելով, որ այդ հայտարարությունն անընդունելի է. «Մեծ Եղեռն արտահայտությունը հայերենում համարժեք է Ցեղասպանություն եզրույթին: Օբաման 1915թ. իրադարձությունները որակում էր որպես Ցեղասպանություն: Իր ուղերձում խոսում է մեծ կոտորածից, բռնություններից: Այդ պատճառով նրա հայտարարությունը մեզ համար անընդունելի է»: