ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ վերադարձել է խորհրդարանական ակտիվ աշխատանքին, թեպետ նրա նորածին դուստրն ընդամենը 18 օրական է: Նա երեկ նաեւ ասել է, որ ստացել է ԵԽ ԽՎ նիստերին մասնակցելու առաջարկ, եւ APP կուսակցությունից հետաքրքրվել են` ուզո՞ւմ է արդյոք ինքը մասնակցել երեկ մեկնարկած ԵԽ ԽՎ նստաշրջանի աշխատանքներին: Եթե այո, ապա իրենք պատրաստ են լուծել նաեւ նրա փոքրիկին Ստրասբուրգ հասցնելու հարցերը: Սակայն Փոստանջյանը հրաժարվել է` ասելով, որ մտադիր է մասնակցել ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքներին: