Կնիք չեն դնի

22/04/2010

Նրանք, ովքեր դարձել են իսլանդական հրաբխային փոշու «պատանդներ», չեն համարվի իրավախախտներ: Եվրահանձնաժողովը երեկ կոչ է արել ԵՄ երկրներին` ժամանակավորապես խախտում չհամարել նախատեսվածից ավելի Շենգենյան գոտում մնալը «օդային տարածքի փակման պատճառով»: Ըստ Եվրոպական հանձնաժողովի հաղորդագրության` այն քաղաքացիները, ովքեր չեն կարողանում հեռանալ Շենգենյան գոտուց այս պատճառով, լրացուցիչ վիզա ստանալու խնդիր չեն ունենա, եւ նրանց անձնագրում չի դրվի վիզային ռեժիմը խախտելու վերաբերյալ կնիք: Նույնը վերաբերում է նաեւ ապրիլի 15-ից հետո «պատանդ» դարձած տարանցիկ ուղեւորներին, ովքեր հարկադրաբար մնացել են ԵՄ երկրներում: Հիշեցնենք, որ Իսլանդիայում հրաբխի ժայթքումից առաջացած հրաբխային փոշու հսկայական ամպի պատճառով ապրիլի 15-ից խափանվել է Եվրոպայի օդային հաղորդակցությունը: