Գրասի հորդորը

17/04/2010

Գերմանացի աշխարհահռչակ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գյունտեր Գրասը Թուրքիային կոչ է արել հայերից ներողություն հայցել 1915թ. հանցանքի համար: Այդ կոչը նա արել է Ստամբուլում, որտեղ մասնակցել է «Եվրոպական գրականությունը Թուրքիայում» խորագրով կազմակերպված հավաքին: Գրասի խոսքերով` մարդկության համար դժվար է, բայց շատ կարեւոր է կարողանալ հաշտվել անցյալի հետ: «Գերմանիայի կանցլեր Վիլի Բրանդտը ժամանակին ծնկի է եկել եւ ներողություն հայցել հրեաներից: Չե՞ք մտածում, որ հիմա ժամանակն է, որ Թուրքիան 1915թ. համար ներողություն հայցի Հայաստանից եւ Թուրքիայում ապրող հայերից»,- ասել է Գրասը: Նա խուսափել է օգտագործել «ցեղասպանություն» բառը` ասելով, որ Թուրքիան պետք է վճռի, թե ինչպես է պետք որակել 1915-ի իրադարձությունները: