Խոչընդոտ են

08/04/2010

Ապրիլի 7-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը, հայ-թուրքական հարաբերություններին եւ ԼՂՀ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ ՀՀ-ում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակին, մասնավորապես քաղբանտարկյալների եւ նրանց ազատ արձակման խնդիրներին: Տեր-Պետրոսյանը նշել է, որ քաղբանտարկյալների առկայությունը, ժողովրդավարական ազատությունների ոտնահարումները եւ կոռուպցիան լրջագույն խոչընդոտ են ՀՀ-ի առջեւ ծառացած արտաքին քաղաքական կարեւորագույն խնդիրների լուծման համար: