ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 11-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով մեկնելու է Վաշինգտոն` մասնակցելու Գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովին: ՀՀ նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ` այցի շրջանակում նախատեսված է նաեւ ԱՄՆ եւ ՀՀ նախագահների երկկողմ հանդիպում: