Մենք ուրի՞շ ենք

10/04/2010

«Ուժի կիրառմամբ իշխանափոխության նախադեպեր նոր չէ, որ կան: Դրանք իրենց արմատներով հասնում են 90-ականների սկիզբ: Եվ ուղղակի 2000-ականների առաջին կեսին վերաբռնկվեցին «գունավոր հեղափոխություններ» անվան տակ»,- երեկ հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը` անդրադառնալով Ղրղըզստանում տեղի ունեցող իրադարձություններին: Սաֆարյանի կարծիքով` նման իրադարձություններ չէին լինի, եթե վերացված լինեին քրեական, քրեաօլիգարխիկ համակարգերը: Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով` Հայաստանին չի սպառնում Ղրղըզստանի օրինակը, քանի որ դրանք «մեր ազգային բնավորությունից հեռու գործոն են»: «Կարծում եմ` այնտեղ քաղաքացիական պատերազմ է ընթանում: Չեմ կարծում, որ աշխարհում կատարվող որեւէ երեւույթ կարող է համընկնել մեր գործողությունների հետ»: