Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պատերազմ հնարավոր է միայն այն պարագայում, եթե դա ցանկանա Թուրքիան: Երեկ այս մասին հայտարարել է քաղաքագետ Իգոր Մուրադյանը: Նրա կարծիքով, այսօր առավել ակտուալ է ոչ թե խնդրի կարգավորումը, այլ պատերազմական գործողությունների բռնկումը: «Թուրքիան հնարավոր է ցանկանա պատերազմ, որպեսզի ցույց տա, թե տարածաշրջանում ով է վարում պարահանդեսը: Նա հույս ունի տեւական, ոչ երկարատեւ պատերազմի, որը կարող է անձամբ կանգնեցնել»,- ասել է նա: Նրա խոսքով, այսօր Թուրքիան խնդիր ունի ամրապնդել իր դիրքորոշումն ու աշխարհին ցույց տալ իր դերը, իսկ դա լավ հնարավորություն է: Ըստ Ի. Մուրադյանի` Ադրբեջանի ղեկավարությունը ինչպես նախկինում, այնպես էլ այժմ հետաքրքրված չէ պատերազմով, բայց պատերազմը կարող է լինել ու հրահրվել առանց նրանց ցանկության, քանի որ բարձր սպայակազմի մի մասը գտնվում է Թուրքիայի հովանու ներքո: