Շա՜տ բարի Գալուստ

20/03/2010

«Հայ Ազգային կոնգրեսը մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների գլխավոր մեղավորն է: Բայց ՀՀ իշխանությունը պատրաստ է խոսել մեղավորների հետ հենց այսօր»,- երեկ հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` պատասխանելով հարցին, թե ՀՀ իշխանությունները պատրա՞ստ են հետեւել ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովին ՀՀ հարցերով համազեկուցող Ժորժ Կոլումբիեի առաջարկին եւ ընդդիմության հետ ընդլայնված բանակցություններ սկսել քաղբանտարկյալների ազատ արձակման շուրջ: ՀԱԿ մի քանի անդամներից փորձեցինք մեկնաբանություն ստանալ Գ. Սահակյանի ասածների վերաբերյալ, սակայն դրանք, մեղմ ասած` հրապարակման ենթակա չեն: Ընդամենը մեջբերենք ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի խոսքը. «Ես Գալուստ Սահակյանին ընդհանրապես լուրջ մարդ չեմ համարում, ուր մնաց թե` նրա ասածները մեկնաբանեմ»: