Պետք է հրաժարական պահանջի

18/03/2010

«Հայտարարությունները, թե մենք պատվով հաղթահարել ենք ճգնաժամը` ուղղակի սպանում են ինձ: Դա ինձ եւ ինձ նման մարդկանց հուշում է, որ այդ մարդիկ տնտեսության հետ որեւէ կապ չունեն»,- Panorama.am-ին ասել է ՀԱԿ Տնտեսական հանձնաժողովի անդամ Վահագն Խաչատրյանը: Անդրադառնալով ՀՀ էկոնոմիկայի նախարարի հայտնի հայտարարության վերաբերյալ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի արձագանքին, Վ. Խաչատրյանն ասել է. «Ծառուկյանը հնարավորություն ունի, ես չունեմ: Ծառուկյանն այդ հայտարարությունից հետո պետք է քաղաքական որոշում կայացներ, պահանջեր այդ մարդու հրաժարականը: Քաղաքական գործունեությունը դա է: Նրանք հնարավորություն ունեն բարձրացնել ձեռքը ու քվեարկել, քանի որ Ծառուկյանը շատ հստակ ձեւակերպում է տալիս: «Տեղում չի»՝ նշանակում է, որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ Էկոնոմիկայի նախարարությունը վստահություն չի ներշնչում կոալիցիա ձեւավորած կուսակցությանը»: