Դեպի… ընտրություններ

16/03/2010

Հայաստանի իշխանական վերնախավում վերջին օրերին տեղի ունեցող խմորումներն ակնհայտորեն կապված են առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ: «Օրինաց երկրի» նախարարների փոփոխությունը, «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը Ներսես Երիցյանի, նույնն է թե՝ կառավարության, նույնն է թե՝ ՀՀԿ-ի դեմ` նշանակում են, որ իշխող կոալիցիան` առնվազն ուժերի ներկայիս հարաբերակցությամբ, հազիվ թե «ձգի» մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրություններ: Առավել եւս, որ դեռեւս հայտնի չէ` դրանք կլինեն հերթակա՞ն, թե՞ արտահերթ ընտրություններ: Ու չնայած Հայ Ազգային կոնգրեսի` արտահերթ ընտրությունների անցկացման պահանջին իշխանության ներկայացուցիչները գոնե հրապարակայնորեն վերաբերվում են քամահրանքով, վերջին զարգացումները ցույց են տալիս, որ իրականում իշխանություններն ավելի լրջորեն են պատրաստվում դրանց, քան գուցե նույն ընդդիմությունը: