Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանը երեկ նշանակվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար: Իսկ նախագահի այլեւս նախկին խոսնակ Սամվել Ֆարմանյանը նշանակվել է «Հայլուր» տեղեկատվական ծրագրի, ինչպես նաեւ՝ Հանրային հեռուստաընկերության եւ Ռադիոյի քաղաքական եւ տեղեկատվական ծրագրերի տնօրեն: