Նորություն չկա

13/03/2010

Երեկ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշի հետ: Քննարկվել են ԼՂՀ ներքին եւ արտաքին քաղաքականությանը եւ ԼՂՀ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: «Որեւէ նորություն չկա, քանի որ վերջին մի քանի տարիներին հանդիպումների ընթացքում ներկայացվում է նույն դիրքորոշումը, որը հնչեցնում են ԼՂՀ եւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները»,- ասել է ԼՂՀ նախագահ Աշոտ Ղուլյանը` հավելելով, թե ինքը նշել է, որ հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է միայն այն ժամանակ, եթե ԼՂՀ-ն կրկին նստի բանակցությունների սեղանի շուրջ եւ ներկայացնի իր դիրքորոշումները: «Քանի դեռ ԼՂՀ կողմի մասնակցությունն ապահովված չէ, գործընթացն արագացված կարգով չի լուծվի»,- ասել է նա: