«ՀՀ օրենսդրության համաձայն, որեւէ մրցույթի կարող է մասնակցել Հայաստանում գրանցված որեւէ իրավաբանական անձ, որը բավարարում է մեկ-երկու պահանջների»,- երեկ ասել է ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը` խոսելով «Ա1+»-ի` 2010թ. կայանալիք կապուղիների մրցույթին հնարավոր հաղթանակի մասին: «Ցանկացած մասնակից ունի հնարավորություն այդ մրցույթին բավարար առաջարկ ներկայացնելու դեպքում լինել հաղթող, հասկանալի չի` ինչո՞ւ է առանձնացվում կոնկրետ ՍՊԸ-ն: Կարծում եմ, որ մրցույթներին կմասնակցեն նույնիսկ մարդիկ, որոնք առաջին անգամ են հանդես գալու դաշտում: Բոլորն ունեն հավասար հնարավորություններ, ուղղակի պետք է կարողանան մրցակցել մրցակիցների հետ»,- ասել է Ամալյանը` հավելելով, թե ՀՌԱՀ-ն անկախ մարմին է եւ որեւէ մարմնի հանդեպ պարտավորություններ չունի: