Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի հրավերով պաշտոնական այցով երեկ մեկնել է Լոնդոն: Լոնդոնյան հանդիպումների ընթացքում, մասնավորապես, քննարկվելու են Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցն ու կիպրական հիմնախնդիրը: Թուրքական մամուլը գրում է, որ Թուրքիայի վարչապետի այցը նպատակ ունի կանխել ապրիլի 30-ին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումը: Հանդիպմանը կողմերը Աֆղանստանի, Իրաքի եւ Մերձավոր Արեւելքի խնդիրների հետ մեկտեղ՝ քննարկելու են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: