Պատասխանել է

18/03/2010

«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի սպառնալիքները Թուրքիայում բնակվող հայերին արտաքսելու մասին մեր հիշողություններում արթնացնում են 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշողությունները»,- երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա, նմանատիպ հայտարարությունները ավելի են արդիականացնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, ինչպես միջազգային հանրության, այնպես էլ Թուրքիայի կողմից: Սարգսյանի կարծիքով, Թուրքիայի կառավարությունում հնչող հայտարարությունները չեն նպաստում հայ-թուրքական հաշտեցմանը։ Իսկ եթե կան անօրինական գաղթի խնդիրներ, ապա դրանք, ըստ վարչապետի, պետք է լուծվեն դիվանագիտական ճանապարհներով, դրա համար էլ պետք է, որ կարգավորվեն երկու երկրների հարաբերությունները: Տիգրան Սարգսյանի հավաստմամբ, Թուրքիայում հայ գաղթականների թվաքանակը, երկրի կառավարության տվյալներով, մի քանի անգամ քիչ է Էրդողանի նշած թվից: «Թուրքական իշխանությունների կատարած ամեն հայտարարությունից հետո մենք պատրաստվում ենք փոխել մեր քաղաքականությունն այդ հարցում»,- ասել է Տ. Սարգսյանը: