«Որ ասեմ՝ մոտ ապագայում կբացահայտվի կամ բացահայտման եզրին ենք, այդպես չէ: Ես հավատում եմ, որ պետք է ցանկացած հանցագործություն բացահայտվի, պարզապես կան հանցագործություններ, որոնք չեն բացահայտվում»,- անդրադառնալով «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանի գործին, երեկ ասել է ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Հունան Պողոսյանը` հավելելով, թե Ոստիկանությունը լրջորեն զբաղվում է Մնացականյանին ծեծողներին հայտնաբերելու գործով: Անդրադառնալով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակից Արսեն Պետրոսյանին, նա ասել է. «Ա. Պետրոսյանը հանցափաստի մեջ մերկացվել է, եւ ավելի ամուր, հիմնավոր գործ կաշառակերության ներկայացման առումով, չեմ կարծում, որ վերջին շրջանում եղել է»: