Երեկ Հայ Ազգային կոնգրեսի երիտասարդ անդամները մարտի 1-ին Երեւանում կայանալիք հանրահավաքի իրազեկման ակցիա են կազմակերպել: Երթը սկսվել է ՀԱԿ կենտրոնական գրասենյակից, ընթացել է Աբովյան, Մաշտոց փողոցներով եւ ավարտվել է կրկին Կորյունի փողոցում: Երեկվա երթը անցել է առանց միջադեպերի: Ի դեպ, երեկվա երթն ուղեկցել են ընդամենը մի քանի ոստիկան:
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հարկային վարչարարության բարելավման խնդիրների վերաբերյալ ընդլայնված կազմով խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, ֆինանսների եւ արդարադատության նախարարները, Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը, ոստիկանապետը, գլխավոր դատախազը, Պետեկամուտների կոմիտեի նախագահը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը, պաշտոնատար այլ անձինք: ՀՀ նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ` Ս. …
կարդալ ավելին– Պարոն Հարությունյան, Ձեր գլխավորած հանձնաժողովին վերապահված` մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության մեջ նշված առաջարկությունների իրականացման մոնիտորինգի շրջանակում ի՞նչ հարցումներ էիք ուղարկել ՀՀ Կառավարություն: Ստացե՞լ եք դրանց ամբողջական պատասխանները: – Մենք երեկ վերջնական տեսքով ստացել ենք պատասխանը, բայց հարցերից մեկի վերաբերյալ դեռ լրացուցիչ պատասխան է պատրաստվելու: Եվ կուղարկվի, որքան հասկացա, մինչեւ մյուս շաբաթվա վերջը: …
կարդալ ավելինԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը երեկ «բացատրել» է, թե ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը ի՞նչ նկատի ուներ, ասելով` ճգնաժամը Հայաստանում հաղթահարված է: Ըստ Մարգարյանի` նա նկատի ուներ տնտեսական ճգնաժամի պիկը: «Կարծում եմ` ճգնաժամից դեռ որեւէ երկիր դուրս չի եկել, ու նախարարը նկատի է ունեցել երեւի այն, որ մեր երկրում փորձ է արվել ճգնաժամը շրջանցել»,- …
կարդալ ավելինՓաստաբան Արա Զոհրաբյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն` իր համակարգիչն առեւանգելու վերաբերյալ ՀՀ Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի որոշումը վերացնելու պահանջով: «Սա առաջին դեպքն է Հայաստանում, որ փորձում են առգրավել փաստաբանի համակարգիչը, եւ, բնականաբար, եթե մենք դա կուլ տանք, դրանից հետո կշարունակեն մտնել փաստաբանի խոհանոցը: Փաստաբան եւ հաճախորդ հարաբերությունները պետք է լինեն կոնֆիդենցիալ, եւ որեւէ մեկն …
կարդալ ավելինՓետրվարի 24-ին Հիլարի Քլինթոնը մասնակցել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովում կայացած լսումներին, որտեղ դեմ չի արտահայտվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագծին` դրանով իսկ խախտելով Պետդեպարտամենտում հաստատված երկարամյա ավանդույթը: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն, Ներկայացուցիչների պալատի Հատկացումների ենթահանձնաժողովում հարցուպատասխանի ժամանակ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Մարկ Քըրքը հիշեցրել է Հիլարի Քլինթոնի աջակցությունը Սենատում շրջանառված` …
կարդալ ավելին«Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքում երկրորդ հայկական պետության ստեղծում»,- հայտարարել է Իլհամ Ալիեւը: Նաեւ հավելել է. «Միջազգային իրավունքի բոլոր նորմերը մեր կողմն են: Հայաստանը ապօրինաբար օկուպացրել է Ադրբեջանի հողերը, եւ էթնիկ զտման քաղաքականության արդյունքում հարյուր-հազարավոր մեր քաղաքացիներ ապրում են փախստականների եւ բռնի տեղահանվածների կարգավիճակում»: «Ինտերֆաքս-Ազերբայջան» գործակալության փոխանցմամբ` պնդելով, թե Լեռնային Ղարաբաղը «բուն ադրբեջանական հող …
կարդալ ավելինԵրեկ առավոտյան Դատախազության շենքի առջեւ անհայտ անձը ձեռքի պայուսակով հարվածներ է հասցրել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի դեմքին, որից հետո հայհոյելով մտել է ՀՀ գլխավոր դատախազություն: Ի դեպ, միջադեպը տեղի է ունեցել Դատախազության գլխավոր մուտքի առջեւ, որտեղ տեսախցիկներ են տեղակայված: Գ. Շամշյանը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին տեղյակ է պահել կատարվածի մասին` հետաքրքրվելով` կարո՞ղ է արդյոք հանցագործության մասին …
կարդալ ավելինՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, որ Երեւան քաղաքի եւ Էրեբունի համայնքի դատախազներին հանձնարարել է անմիջական վերահսկողություն իրականացնել «Սիլ» կոնցեռնի համասեփականատեր Սարիբեկ Սուքիասյանի դեմ հարուցված քրեական գործի նկատմամբ, որպեսզի նախաքննության ընթացքում ապահովվի օրենքների ճիշտ ու անշեղ կատարումը եւ բոլոր ապացույցները ձեռք բերվեն օրենքով թույլատրելի սահմաններում: Հիշեցնենք, որ Ս. Սուքիասյանի փաստաբանները պնդում են, …
կարդալ ավելինՆավթամթերքի արտահանման ծավալը մեծացնելու նպատակով Իրանը մտադիր է դեպի Հայաստան նավթատար եւ հայ-իրանական սահմանին տերմինալ կառուցել: Ըստ Իրանի նավթի փոխնախարար Նուրէդդին Շահնազի-Զադեի` Երեւանն ու Թեհրանը համաձայնել են կառուցել 350-կիլոմետրանոց խողովակաշար, որով Հայաստանը տարեկան 70.000 բարել նավթամթերք կստանա: Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ` նավթատարի կառուցման համար կպահանջվի 350 մլն դոլար:
կարդալ ավելին«Եվրամիությունը Հարավային Կովկասի երեք երկրներում սկսել է մի գործընթաց, որը հույս ունի ավարտին հասցնել ընկերակցային համաձայնագրի կնքմամբ,- երեկ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին` ավելացնելով,- Սա նոր քայլ եւ առավել ամուր քաղաքական հարաբերություններ կնախանշի»: Նա ասել է, որ Եվրոպայի հետ նման համաձայնագրի կնքումը Հայաստանի, Ադրբեջանի եւ …
կարդալ ավելինՀայաստանում ոչ միայն տնտեսությունն է գտնվում ճգնաժամում: Ճգնաժամ են ապրում նաեւ օրենսդիր եւ գործադիր իշխանությունները: Այս վիճակը հատկապես ցայտուն երեւաց երեկ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ: Նախ նախարարները երեկ բացառիկ խուսափողականություն էին դրսեւորում պատգամավորների հարցերին պատասխանելու հարցում: Պատգամավորներն էլ առանձնապես ակտիվություն չէին դրսեւորում կառավարությանը երկրի առջեւ ծառացած խնդիրներով անհանգստացնելու առումով: Երեկ խորհրդարանում կարծես ընդդիմություն …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունը 60 օրով հետաձգել է խորհրդարանում ծխախոտի, բենզինի եւ դիզվառելիքի շուկան ընդհանուր հարկային դաշտ բերելու մասին նախագծերի քննարկումը: Հիշեցնենք, որ ներմուծվող այս ապրանքները գտնվում են հաստատագրված հարկի դաշտում: Մեր տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները ստիպված են այս ապրանքային շուկաները բերել ընդհանուր հարկման դաշտ, քանի որ դա պահանջում է Արժույթի միջազգային հիմնադրամը: ԱՄՀ-ն պահանջում է, …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ ԱԺ-ն սկսել է «Ապրանքային նշանների մասին» եւ «Աշխարհագրական անունների մասին» Կառավարության ներկայացրած օրինագծերի քննարկումը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս օրինագծերի իրական նպատակն այն է, որպեսզի մի քանի ապրանքանիշեր օգտագործեն միայն իշխանությունների հովանավորությունը վայելող գործարարները: Մասնավորապես «Ջերմուկ» ապրանքանիշը կկարողանան օգտագործել ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպը» եւ «Ջերմուկի մայր գործարանը», որի սեփականատերն է …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ Ազգային ժողովը 85 «կողմ», 5 «դեմ» եւ 2 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Միջազգային պայմանագրերի մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրինագիծ: Այս փոփոխությունը մտցնելու անհրաժեշտությունը կապվում է նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականի հետ` միջազգային փաստաթղթերից Հայաստանի ստորագրությունը հետ վերցնելու, գործընթացը դադարեցնելու կամ կասեցնելու օրինական հիմքերի մշակման վերաբերյալ: Օրենսդրական այս …
կարդալ ավելինՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է Եվրոպական միության դեսպանների եւ ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ: ՀԱԿ մամուլի ծառայության տեղեկացմամբ` դեսպանների խնդրանքով Լ. Տեր-Պետրոսյանը ներկայացրել է ՀԱԿ մոտեցումները արտաքին եւ ներքին քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ հարցերի վերաբերյալ: Մասնավորապես շոշափվել է ահագնացող սոցիալ-տնտեսական վիճակը, կոռուպցիան, աղքատության տարածումը եւ արտագաղթը, ժողովրդավարական ազատությունների եւ մարդու իրավունքների շարունակվող ոտնահարումները: …
կարդալ ավելին«Սաբահ» թերթի տեղեկացմամբ` Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանի գլխավորած պատվիրակությունն այս շաբաթվա վերջին մեկնելու է ԱՄՆ` կանխելու համար մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում քվեարկության դրվելիք Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը: Թուրքական պատվիրակությունը նախատեսել է մի շարք հանդիպումներ անցկացնել ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչների հետ: Այդ ընթացքում թուրքական կողմը նախազգուշացնելու է, որ հիշյալ …
կարդալ ավելինՆերկայիս պայմաններում Թուրքիայի խորհրդարանի համար շատ դժվար է վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները: Այս մասին «Զաման» թերթի հետ զրույցում ասել է Թուրքիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանը: «Երբ մենք դիտարկում ենք ՀՀ Սահմանադրական դատարանի վճիռը, տեսնում ենք, որ այն հստակ պայմաններ է սահմանում այն մասին, թե ինչպես պետք է կամ չպետք է իրագործվեն փաստաթղթերի դրույթները: …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Կիեւում չի հանդիպի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին: Այս մասին երեկ հայտարարել է ՀՀ նախագահի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանը: Հիշեցնենք, որ այսօր Կիեւում կկայանա Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդման արարողությունը, որին մասնակցելու է նաեւ հայաստանյան պատվիրակությունը Ս. Սարգսյանի գլխավորությամբ: Ի դեպ, Յանուկովիչի երդման արարողությանը չի մասնակցելու Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, քանի …
կարդալ ավելինՎճռական քայլեր պահանջող եւ սպասումների այս ժամանակաշրջանում օրվա գլխավոր քաղաքական խնդիրը դարձյալ մնում է Արցախի հիմնահարցը, որը սկզբից եւեթ բացառիկ դեր է ունեցել Հայոց պետականության կազմավորման եւ զարգացման գործընթացներում եւ անգամ որոշել է վարչակարգերի ճակատագրեր։ Միասնական, ամբողջական մոտեցում ձեւավորելու բոլոր փորձերն առ այսօր արդյունք չեն տվել։ 20 տարի անց էլ գտնվում ենք մի վիճակում, երբ …
կարդալ ավելին