ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Կիեւում չի հանդիպի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին: Այս մասին երեկ հայտարարել է ՀՀ նախագահի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանը: Հիշեցնենք, որ այսօր Կիեւում կկայանա Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդման արարողությունը, որին մասնակցելու է նաեւ հայաստանյան պատվիրակությունը Ս. Սարգսյանի գլխավորությամբ: Ի դեպ, Յանուկովիչի երդման արարողությանը չի մասնակցելու Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, քանի որ նա այսօր հանդիպելու է Լիբանանի ղեկավարի հետ: